ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի Ախթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին. պատմության այս օրը (29 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մադագասկար՝ Ապստամբության հերոսների հիշատակի օր, Ռուսաստան՝ Իրավաբանական ծառայության աշխատողների օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետություն՝ Բոգանդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-վախճանվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1920-Ղաբաղյան ապստամբության ժամանակ Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ, որից հետո սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

1971 –վախճանվել է հայ խորհրդային դերասան Ավետ Ավետիսյանը:

2002- Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու ինը տարվա գործող արգելքը, և որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

2006-Հայաստանյան բեռնատար ԱՆ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չեն եղել, իսկ օդանավն այրվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր:

2007- Թուրքիայի Ախթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը և Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:      

2009- որոշվել է, որ  Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղևորները 10000 դրամ ելքի տուրքը պետք է վճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում:

2015-Գյումրիում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որն ուղեկցվել է միջադեպերով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին դանակահարել են, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետել։

2019-Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը դատի է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

2020- վախճանվել է Ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավել է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

1461 —Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Թաուտոնի ճակատամարտը, որը հանդիսանում է այդ պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը:

1561 —ծնվել է իտալացի բժիշկ, ֆիզիոլոգ Սանտոնիո Սանկտորիուսը, որն աշխարհում առաջին անգամ հիվանդություններն ախտորոշելու համար սկսել է իրականացնել ջերմաչափում և պուլսի որոշում:

1638 —շվեդացի լյութերանականները հիմնադրել են առաջին մշտական բնակավայրը Դելավերում:

1778 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Վանկուվեր կղզում:

1795 - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենն առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում:

1798 - ֆրանսիացիները հայտարարել են Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձել է Շվեյցարիա:

1831- բոսնիացիներն ապստամբել են Օսմանյան Կայսրության դեմ:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարել է թափվել մոտ 30 ժամ:

1849 - Միացյալ Թագավորությունը գրավել է աֆղանական Փենջաբ քաղաքը:

1851-Ռուսաստանում ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:

1864- Մեծ Բրիտանիան Հունաստանին է հանձնել Իոնական կղզիները:

1871 - Վիկտորիա թագուհին բացել է Ալբերտ թագավորական սրահը:

1886 —հաղթանակ տոնելով Իոհաննես Ցուկերտորտի նկատմամբ Վիլհելմ Ստեյնիցը դարձել է շախմատի առաջին պաշտոնական չեմպիոնը:

1891 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորան:

1912-ենթադրաբար վախճանվել է Անտարկտիդայի անգլիացի հետազոտող Ռոբերտ Սկոտը:

1940-Անգլիայի բանկը թողարկել է առաջին թղթե փողերը, որոնք ունեցել են կեղծման դեմ բարձր պաշտպանվածություն՝ թղթի մեջ խրված բարակ մետաղական թել, սպիրալ:

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբել են ֆրանսիական տիրապետության դեմ:

1949 —վախճանվել է ռուս խորհրդային մանրէաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Գամալեան:

1967 - Ֆրանսիայում ջուր է իջեցվել առաջին միջուկային սուզանավը:

1974-Չինաստանի Սիան քաղաքի շրջակայքում բնակիչները պատահաբար հայտնաբերել են հազարավոր զինվորների արձաններ՝ «Տերրակոտյան բանակը», որը հողի տակ է գտնվել ավելի քան 2 000 տարի:

1982 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆը:

1992 – հիմնադրվել է Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

2004- Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվել է օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում է ծխելը աշխատատեղերում, նաև սրճարաններում ու ռեստորաններում:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

2008- մոտ 35 երկիր և 350 քաղաք են մասնակցել Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2010 - Մոսկվայի մետրոյում տեղի են  ունեցել ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում զոհվել է 41 և վիրավորվել 88 մարդ:

2020 - վախճանվել է լեհ կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular