ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղարկո՞ւմ են, թե՞ ինքն է գնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․   Մարտի 27-ին Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Ըստ լուրերի, նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով, որն առնչվում էր մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից 2021-ին ազատված Կամո Քոչունցին, որը ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամ էր, ՊՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գառնիկ Հայրապետյանին, ուրիշների։

Ըստ մեղադրանքի, Մհեր Շիրինյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, պետությանը, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։ ՊՆ մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Մհեր Շիրինյանը վաղուց էր ուզում հեռանալ ՊՆ-ից, իսկ նրա պաշտոնը նույնիսկ պատրաստվում են լուծարել։ Մենք զանգահարեցինք Շիրինյանին՝ պարզելու պաշտոնից հեռանալու պատճառը։ «Իրական պատճառը ոչ մի քրեական գործի հետ էլ կապ չունի։

Ես երկարամյա ծառայությունից հետո գնում եմ կենսաթոշակի։ Ծառայության ժամկետն ավարտվել է, զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ ինձ «երկարամյա ծառայությունով» արձակեն պահեստազոր։ Այլ խնդիր չկա»։ Քոչունցի եւ մյուսների վերաբերյալ վարույթով Դուք անցնո՞ւմ եք։ «Ոչ, չեմ կարող ասել, այդ քրեական գործի մասին ոչինչ չգիտեմ, ինձ հետ կապված ոչինչ չկա»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular