ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է ընտրի աթոռը՝ «եվրոպակա՞ն», թե՞ «ռուսական». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հանդիպել ԵՄ ներկայացուցիչների հետ և մշակել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհային քարտեզը, սակայն այն, թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ: Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանի իշխանությունը շատ կցանկանար երկու, ավելի շուտ՝ երեք աթոռի վրա նստել, բայց դա դժվար թե հաջողվի։ Շատ պետությունների ղեկավարներ են փորձել, ոմանք նույնիսկ նստել են, բայց նախ՝ ոչ բոլորը, և երկրորդ՝ ոչ շատ երկար: Ռուսաստանն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը պետք է ընտրի աթոռը՝ «եվրոպակա՞ն», թե՞ «ռուսական»։

Այս ֆոնին տեղին է նշել, որ ԱՄՆ–ը Հայաստանից հետ է կանչում իր դեսպան Քրիստինա Կվիենին։ Այս մասին գրել է «Իրավունք» թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները։ Ավելին, նրան կարող են դատել՝ կապված նրա՝ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար եղած ժամանակ կատարածների համար։ Ներկայում Վաշինգտոնը ծրագրում է դեսպանին փոխարինել չեզոք դիվանագետով։

Քաղաքագետներն ասում են, որ աշխարհում նոր իրողություններ են ի հայտ գալիս, ուստի Հայաստանը պետք է լավ մտածի, նախքան գլխապտույտ դեպի ԵՄ–ն շարժվելը։ Իսկ որոշ վերլուծաբաններ էլ չեն բացառում, որ շատ շուտով բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն, որոնք կտան մի շարք հարցերի պատասխանները։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին ո՞վ բերեց իշխանության, նրա իշխանության տարիներին պետբյուջեից յուրացված գումարները կպարզվեն, պարզ կդառնա, թե ո՞ւմ հարազատներն են դրամաշնորհներ ստացել ու տենդերներ շահել, ինչո՞ւ ոչ մի խոշոր ձեռնարկություն չի գործարկվել, չի եղել ոչ մի խոստումնալից ծրագիր, բացի «պայմանավորվածներից», ի՞նչ վնաս է պատճառել կառավարությունը Հայաստանին։

Համացանցի օգտատերերը լավ ծիծաղել են Հայաստանի՝ դեպի ԵՄ «երթի» վրա։ «Նրանք կարող են նաև միանալ Լատինական Ամերիկային», - մեկնաբանել է Ալ յոնա Վ.–ն: «Հիմա մնում է միայն սպասել, որ ԵՄ–ն կողմ քվեարկի դրան։ Երեխաների պես միամիտ են, Աստված իմ... Ձեր երդվյալ ընկերներին՝ թուրքերին հարցրեք, թե ինչպե՞ս է դա լինում», - նշել է Անդրեյը: «Հայաստանի հաջորդ «հաղթական» քայլը NHL-ին, NBA-ին և Մասկի լուսնային ծրագրին միանալն է», կատակել է Ալեքսեյ Օ.–ն:

Մինչդեռ Երևանում որոշել են խրախուսել բնակչությանը։ Մարտի 28-ից 30-ը մայրաքաղաքում կանցկացվի հնդկական կինոփառատոն՝ ի պատիվ հայտնի դերասան Միթխուն Չակրաբորտիի, կցուցադրվեն «դիսկո պարողի» մասնակցությամբ հանրապետությունում այդքան սիրված ֆիլմերը։ «Եկեք միասին հիշենք այն կախարդական օրերը, երբ ամբողջ քաղաքը քննարկում էր, թե ո՞վ կարող է կրկնել Ջիմիի հայտնի պարային շարժումները»,– փառատոնն են գովազդել կազմակերպիչները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular