ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանցիների նյարդերն այլևս չեն քայքայվի՞ առաքանիները ժամանակին ստանալու առումով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ կոմունիկացիոն խնդիրները, հատկապես ձմռան ամիսներին, խնդիրներ են ստեղծում Հայաստանի բնակիչների համար՝ իրենց առաքանիները ժամանակին ստանալու առումով: Ըստ այդմ, կարևոր նշանակություն ունի այլընտրանքային առաքումների հանգամանքը, մանավանդ օդային փոխադրումների տարբերակը: Եվ ահա, այսուհետ Հայաստանի բնակիչները ևս կարող են օգտվել արագ և մատչելի առաքումներ ստանալու հնարավորությունից:

Բանն այն է, որ «Ozon Հայաստանը» գործարկել է օդային փոխադրումներով պատվերների առաքման ծառայություն Հայաստանի բնակիչների համար։ «Արագ առաքումն» արդեն հասանելի է երկրի բոլոր գնորդների համար. հաճախորդը կարող է ընտրել այս նոր տարբերակը պատվեր կատարելիս։ Առաքման միջին ժամկետը կազմում է 5 օր, իսկ դրա արժեքը յուրաքանչյուր պատվերի համար հաշվարկվում է անհատապես։

Յուրաքանչյուր ապրանքի առաքման արժեքը կախված է լինելու քաշից և չափսերից ու սկսվում է 117 ՀՀ դրամից։ Առավել լավ պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, նշվում է, որ, օրինակ՝ սմարթֆոնի առաքումը կարժենա միջինում 344 դրամ, իսկ սպորտային կոշիկինը՝ 721 դրամ։

«Արագ առաքումը» գործում է ամբողջ ապրանքային տեսականու համար, բացառությամբ վտանգավոր բեռների (աէրոզոլներ, հեշտ բռնկվող հեղուկներ և այլն), ինչպես նաև ծանր (30 կգ-ից ավելի) և գերծավալային ապրանքների։

«Մեր ստանդարտ առաքման երթուղիներն անցնում են լեռնանցքներով, որոնց վրա հաճախ ազդում են եղանակային պայմանները։ Որպեսզի մեր հաճախորդները կախված չլինեն ճանապարհային իրավիճակից, մենք գործարկում ենք ինքնաթիռով առաքման ծառայություն։ Այս լուծման շնորհիվ մենք կկարողանանք առաքել պատվերները զգալիորեն ավելի արագ՝ անկախ եղանակային պայմաններից», – նշել է Հայկ Կարապետյանը՝ Հայաստանում Ozon-ի ղեկավարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular