ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ «վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ»։ Նա առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի և մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, գրում է kommersant.ru-ն:

Ըստ Պուտինի՝ ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Կարելի է ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի, նույնիսկ եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը... Որպեսզի անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն», - ասել է նա:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Արևելյան Թիմորում, Նոր Գվինեայում և նախկին Հարավսլավիայի որոշ մասերում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման նախադեպեր արդեն եղել են: Այնուամենայնիվ, նա նշել է, որ «սա տարբերակներից միայն մեկն է»։ «Ես չեմ ասում, որ ուրիշները չկան... Իրավիճակն արագ է փոխվում»,- հավելել է Պուտինը։

Ուկրաինայում վերջին անգամ նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականին, 2024 թվականին քվեարկությունը չեղարկվել է ռազմական դրության պատճառով։ 2025 թվականի մարտին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Թե ինչ պայմաններով և երբ, նա չի մանրամասնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular