ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոզնավարի անհանգիստ գիշերը․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը որքան բարձր է գոռում իր նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկի», Ադրբեջանի հետ սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրման ու ճանապարհների ապաշրջափակման մասին, այնքան Ադրբեջանն իր կրակոցներով ավելի է խլացնում խաղաղության մասին Հայաստանի կոչերը։ Նախօրեին Ադրբեջանի դիրքերից կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասել Պետրոսյանների տան տանիքը։

«Սկզբից կրակում էին ավտոմատներով, հետո ավելի խոշոր զենքով՝ ՊԿ-ով, ձայներից արդեն հասկանում ենք, թե ինչ զինատեսակներ են կիրառվում։ Մտածում էինք, թե իրենց մոտ «Նովրուզ բայրամի» տոնն ա, դրա համար են կրակում, բայց դրանք դարձել են ամենօրյա։ 2 օր առաջ կրակել են մեր հարևան Սենիկենց տան կտուրին, «պուլյաները» առավոտյան են հայտնաբերել։ Բա որ հանկարծ մարդու կպներ, ո՞վ էր դրա պատասխանը տալու»,- MediaHub-ին ասում է Խոզնավարի բնակիչը։ 

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն էլ ասաց, որ փամփուշտները գյուղում հայտնվել են պատահական, թիրախավորված չեն կրակել։ Նա հորդորեց, որ խուճապ չտարածենք։ 

2020 թվականից հետո առաջնագիծ դարձած Խոզնավարի բնակիչները, չեն տրվում թշնամու սադրանքին, խուճապահար չեն լինում, փոխարենն անհանգստանում են դիրքապահների համար՝ «հանկարծ մարտեր չսկսեն, էլի զոհեր չտանք»։  

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Պետրոսյանների տան տանիքը վնասվել է ադրբեջանական կողմի կրակոցներից, գյուղում հիմա մտահոգությունն ավելացել է։ 

«Մենք չենք հավատում ո՛չ իշխանություններին, ո՛չ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։ Մենք ենք էստեղ ապրում ու տեսնում ենք, որ Ադրբեջանը մեզ հետ խաղաղություն չի ուզում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Խոզնավարում, հարևան Վաղատուրում, Խնածախում և մյուս սահմանամերձ բնակավայրերում հրադադարի պահպանման ռեժիմն, ըստ գյուղացիների, խախտվել է ուշ գիշերին, կրակել են 2-ից 3 րոպե տևողությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular