ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժերար Դեպարդյոյին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետական մեղադրողը Փարիզի քրեական դատարանում պահանջել է ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյոյին, որը մեղադրվում է 2021-ին ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության համար, 18 ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:

Ինչպես գրում է The Guardian-ը, երեք դատավորներից կազմված կոլեգիան վճիռը կկայացնի մայիսի 13-ին, եթե Դեպարդյոյին դատապարտեն, ապա կորոշվի նաև պատիժը։ Նրան սպառնում էմինչև հինգ տարվա ազատազրկում՝ մեղադրանքի համար կիրառելի առավելագույն պատիժը և 75,000 եվրո տուգանք:

Պետական ​​մեղադրողի խոսքով՝  դերասանը պետք է դատվի ինչպես ցանկացած այլ քաղաքացի՝ անկախ հայտնի կարգավիճակից: Նա դատարանին ասել է, որ Դեպարդյոն թիրախավորել է «ստորադաս դիրքում գտնվող» կանանց, որոնք տնտեսապես կախված են ֆիլմի նկարահանումից, քանի որ դա նրանց աշխատավայրն է:

Դեպարդյոն դատարանի առջև է կանգնել 2021-ին ֆիլմի նկարահանման ժամանակ երկու կնոջ նկառմամբ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Կինոաստղը մեղադրվում է Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:

Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Դերասանը հերքում է մեղադրանքը։

2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդյոն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական ​​նիստին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը,  մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular