ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն և Երևանը չեն ցանկանում ապրել խաղաղությամբ առանց Ռուսաստանի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնեցին, որ համաձայնեցնելով խաղաղության պայմանագրի տեքստն ավարտել են բանակցությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կողմերը «պատրաստ են սկսել քննարկումները փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ», գրում է svpressa.ru–ն։

Բայց Բաքվում այդ խոսքերն ընկալեցին, մեղմ ասած, բացասական համատեքստում: Տեղի էր ունեցել ինչ-որ ներքին ձախողում, Երևանն առաջարկել էր համատեղ հրապարակել կոմյունիկեն վկայակոչելով «կողմերի միջև պայմանավորվածությունը», բայց Բաքուն նախընտրել էր միակողմանի հայտարարություն անել և ևս մեկ անգամ նախանշել իր պայմանները, այն է Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը, և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, որը նախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այսինքն, եթե Բաքուն հիմա ստորագրի համաձայնագիրը, պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով կշարունակի երկխոսությունը Երևանի հետ մնացած վիճելի հարցերի շուրջ։ Երևանն առաջարկել է համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ քննարկումներ։ Բաքուն լռել է: Իրավիճակը կրկին անորոշ է:

Նման պայմաններում հայազգի քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, վկայակոչելով որոշակի աղբյուրներ, տեղեկություններ է արտահոսել, ըստ որի, իբր, Փաշինյանը հրավեր է ստացել Բաքու ժամանել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ «Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձում է ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, որտեղ մայիսի 9-ին կգնա նաև Ալիևը,- պնդում է Կիվիրյանը,– Ռուսաստանի համար դա մեծ նվեր կլինի, քանի որ ինքը կլինի այն երկիրը, որի տարածքում տեղի կունենա ստորագրումը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնել է Բաքու պարզելու, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է այդ տարբերակին»։

Եթե ​​տրամաբանենք այն սկզբունքով, որ առանց կրակի ծուխ չի լինում, ապա ի հայտ է գալիս հետևյալ ինտրիգային պատկերը: Ինչպես հայտնի է, խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են հիմնականում ուղիղ բանակցություններով՝ առանց Ռուսաստանի և այլ միջնորդների մասնակցության, թեև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «կուլիսների հետևում» ակտիվ ներկայություն է ապահովել։ Պայմանագրի ստորագրման համար ամերիկացիներն առաջարկել են իրենց կամ արևմտյան մեկ այլ հարթակ։ Տեղի ընտրության և նույնիսկ ստորագրման ժամանակի վերաբերյալ անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ։

Բաքուն դեմ է արտահայտվել այդ սցենարին առաջարկելով փաստաթղթի ստորագրումն անցկացնել երկու երկրների սահմանին։ Եվ հենց այդ պահին էլ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունն այն ծավալներով և ձևերով, որոնք կպահանջվեն կողմերի կողմից», և որ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի շարքը մնում է արդիական»։

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականության վարչության պետի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է խորհրդակցությունների համար ժամանել տարածաշրջան, և որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «որպես միջազգային բանակցային ձևաչափ իր բոլոր կառույցներով չի կարող վերականգնվել»։ Դրանից հետո Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը մտադիր է քննարկումներ սկսել Մինսկի խմբի լուծարման հարցի շուրջ, քանի որ իրենք գնում են դեպի խաղաղություն, և այդ ձևաչափը կորցնում է իր արդիականությունը։

Այսպիսով, չոր մնացորդում կա միայն մեկ վիճելի թեմա՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները, ինչը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը հեշտությամբ կարելի է վերացնել կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ եթե ​​իրավիճակին նայենք ավելի լայն համատեքստում, ապա Ադրբեջանն ու Հայաստանն ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ նրանք միաժամանակ, բայց տարբեր ձևերով, մանևրում են այն հզոր երկրների միջև, որոնց հետ պատմականորեն բարդ հարաբերություններ են ունեցել։ Ուստի ուժերի նուրբ հավասարակշռության խախտումը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում։

Ավելին, Ուկրաինայի և Արևմուտքի հարաբերությունների պատմությունն է այժմ ամբողջ ուժգնությամբ ի հայտ  գալիս։ Այս իրավիճակում էլ Հայաստանը սկսել է սահել դեպի Արևմուտք, մինչդեռ Ադրբեջանը չի շտապում նույնն անել։ Ընդհակառակը, նա շարունակում է հավասարակշռել Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի միջև, ինչը ստեղծում է ոչ միայն առավելագույն օգուտ ստանալու հնարավորություններ, այլ նաև վտանգավոր մարտահրավերներ և խնդիրներ։

Միևնույն ժամանակ, հարևան Մերձավոր Արևելքում անսովոր աշխարհաքաղաքական խզվածքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի համար չափազանց վտանգավոր է Ռուսաստանի հետ կամուրջներ այրելը և նրա դեմ ռեվիզիոնիստական ​​ուժ դառնալը: Այնպես որ, Բաքուն և Երևանը Մոսկվայի միջնորդությամբ մոտ են այնպիսի որոշումների, որոնց նշանակությունը կվերաբերվի  ոչ միայն այդ երկու երկրների հարաբերություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular