ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ. պատմության այս օրը (28 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ ԱԱԾ-ի աշխատակիցների օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների ստրկությունից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 –ծնվել է  բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 - ծնվել է  հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 - ծնվել է  ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, իսկ գնդապետ Կյազումբեկովն իր բանակով գրավել է Ենգիքենդ և Կարաչինար բնակավայրերը։

1928 - ծնվել է  քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 - ծնվել է  թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձներ Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որի արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ ահաբեկիչներին։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադարի ավարտին  ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2003-Ընդդիմադիր միավորումը հերթական բազմահազարանոց հանրահավաքն է անց կացրել Մատենադարանի մոտ:

2005-Թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

2007-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը: Նրա աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2000 - վախճանվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։

2012- վախճանվել է  դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 - վախճանվել է ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014 - ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին աջակցելով Ռուսաստանին։

2019-հավաքարարները բողոքի ակցիա են իրականացրեցին Ազգային ժողովում, քանի որ «Քլիներս» ՍՊԸ ընկերության առաջարկած նոր պայմանագրերով նրանց աշխատավարձը զգալի նվազել են։

2021-«COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37- Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 —գվարդիականներն աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

 364 - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևելյան մասերի։

1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկովյան մեծ իշխան։

1483- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 —Ֆերնան Մագելանը դարձել է առաջին Եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի աբորիգենների հետ։

1584 –վախճանվել է  ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։

1776- բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 - վախճանվել է  ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 - ծնվել է  ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1914 - ծնվել է  չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։

1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 - ծնվել է  պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։

1939- գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 - վախճանվել է  ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1953 —ԽՍՀՄ-ում Լավրենտի Բերիան հայտարարել է ընդհանուր համաներում։

1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 - վախճանվել է  ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 —ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։

1985 - վախճանվել է  ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986- ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 - վախճանվել է  ֆրանսիական դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular