ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում զե՞նք է արտադրվելու․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Հունվարի 30-ին ԲՏԱ նախարարը գրառում էր արել, որ «Մխիթար Հայրապետյանն ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն եւ սեփականատեր Վիկրամ Սանգալի եւ GTB հոլդինգի նախագահ եւ սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով»։ Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Հայաստանում զենքի արտադրության մասին է․ Micron ընկերությունը, պարզվում է, մեծ տրամաչափի հրետանիներ է արտադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Այս գործարանն էլ աշխատելու է ԱՄՆ հովանավորության ներքո:

Երեկ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ հանդիպել է նաեւ ԱՄՆ դեսպանը, որի մասին հաղորդագրություն էլ կար․ «Դեսպանն այցելեց Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է․․․ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում»։ Մեր աղբյուրներն ասում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը երեկ եղել է նաեւ պաշտպանության նախարարությունում` նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել ՊՆ-ում։ Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն Կասկադի շինարարությունն է վստահել Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլեւ՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։ Պարզ չէ՝ նման ծրագրերով իշխանությունն ինչի է ուզում հասնել՝ հերթական անգամ սրել հարաբերությունները Ռուսաստանի հե՞տ, թե՞ սեփական օլիգարխների միջոցով փող աշխատել: Մեզ ասացին՝ զենքը պատրաստվում են վաճառել նաեւ եվրոպական տարբեր երկրների:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular