ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ծխախոտային արտադրանքի նկատմամբ տուգանքը կխստացվի, եթե չհամապատասխանի ԵԱՏՄ նորմերին։ Այսօր՝ մարտի 27-ին, կառվարության նիստում հավանություն տրվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» համապատասխան այս փոփոխություններին:

Ըստ որոշման` օրենքում նախատեսվում է փոփոխություն վարչական պատասխանատվության (տուգանքի) դրույքաչափում. այն կբարձրանա։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների` ՀՀ–ում ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը սկսած 2016 թվականից բազմիցս երկարաձգվել էր և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թ. հունվարի 1-ը։

Այնուամենայնիվ, 2024 թ. հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները։

Արդյունքում ՀՀ շուկայում դեռևս առկա է ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանք` հին տուփերով։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ծխախոտի արտադրություն և ներմուծում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2–3 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով ծխախոտատուփերը մեր երկրում պետք է լինեն առանց մարկետինգային նշանների, սպիտակ փաթեթավորմամբ։ Մինչդեռ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, տուփերի վրա պետք է լինեն հիվանդությունների, ծխելու վնասների մասին պատմող նկարներ։ Այս պահին հանրապետության գրեթե բոլոր խանութներում վաճառվում է թե՛ սպիտակ, թե ազդեցիկ վատ նկարներով, թե՛ սովորական` մարքեթինգային նշաններով ծխախոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular