ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։   Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են: Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար: ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular