ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանն ու Մոսկվան ունեն ոչ միայն գործընկերություն, այլ փաստաթղթավորված ռազմավարական դաշինք, որում Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին ասել է լրագրող, SMI–2–ի փորձագետ, հետխորհրդային տարածքի հետազոտող Վիգեն Հակոբյանը մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության հարցում երկրի շահագրգռվածության մասին, գրում է glagol.press–ը։ «Արարատ Միրզոյանը, կարծես, միտումնավոր նսեմացնում է հայ-ռուսական հարաբերությունների կարգավիճակը։ Նրա խնդիրն է հարթեցնել կարգավիճակներն ու իմաստները։ Մյուս կողմից, Հայաստանի և Եվրամիության միջև «շատ խորը» հարաբերություններ չկան»,- նշել է Հակոբյանը։

Նրա կարծիքով Միրզոյանի խնդիրը «փուչիկը փչելն է»: Փորձագետը հիշեցրել է, որ Եվրամիության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը չնչին է հայ-ռուսական առևտրի համեմատ։ «Հայկական կողմը եվրոպացիներից դեռ ոչինչ չի ստացել, բացի աջակցության հռչակագրային հայտարարություններից, որոնք անտեսում են Թուրքիան և Ադրբեջանը։ Դե, և երրորդ հերթին Միրզոյանն ապակողմնորոշում է, երբ պնդում է, որ «մեր համագործակցություններից ոչ մեկն ուղղված չէ երրորդ կողմի դեմ»», - շարունակել է նա։

Հակոբյանը հավելել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումից հետո Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը բացահայտել է այդ անսպասելի բարեկամության և սիրո նախապատմությունը։ «Նիդերլանդները պատրաստ է աջակցություն ցուցաբերել տնտեսության ճկունության և դիվերսիֆիկացիայի բարձրացման համար, որպեսզի երկիրն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից», - դիվանագետի խոսքերն է մեջբերել փորձագետը:

Հակոբյանն ընդգծել է, որ Երևանի հարաբերությունները Բրյուսելի հետ ուղղված են Ռուսաստանի դեմ: Իսկ Մոսկվան առաջարկում է Երևանին որոշում կայացնել՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular