ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1891 - վախճանվել է  դերասան Պետրոս Մաղաքյանը։

1920- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։

1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումն ապստամբ Երևանի վրա։ 

1926 - ծնվել է  կինոդերասան Գեորգի Սահակյանը, որը հանդիսացել է Իոսիֆ Ստալինի նմանակը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որն ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։

2001-Հայաստանի  արդարադատության նախարարությունը գրանցել է «Հանրապետություն» կուսակցությանը:

2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությությունը։

2011-Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են թուրք ազգի համար և պարտավորեցրել է վճարել  6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։

2013- Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի Ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի երկաթե քանդակների ցուցահանդեսը:

2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

1111 —Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։

1513 —իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտանգործել է Ֆլորիդան։

1615 —վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։

1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվել Կառլոս 1-ինը։

1770 –վախճանվել է  իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։

1841 —Նյու-Յորքում փորձարկվել է առաջին շոգային հրշեջ մեքենան։

1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։

1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական կայսրությանը։

1854 —ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերն արտոնագրել է կերոսինը։

1860 —Նյու-Յորքի բնակիչ Բիրնն արտոնագրել է խցանահանը։

1878 —ռուս գյուղացի Բլինովն արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած  «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։

1886 –ծնվել է  ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։

1893 —իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին «Ալեքսանդր Բելլ» հեռախոսային ընկերությունը։

1927 - ծնվել է  ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։

1928- Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է  հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։

1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։

1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախման  հետևանքով զոհվել են  583 մարդ։

1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը։

1999 —ՆԱՏՕ-ի զորքերի Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան  F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։

2006 - վախճանվել է  լեհ գրող Ստանիսլավ Լեմը։

2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ են դարձել 48 մարդ։

2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։

2023–Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին գտնվող Սյուդադ-Խուարասե էմիգրացիոն կենտրոնում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով զոհվել են 38 և լուրջ վնասվածքներ ստացել ավելի քան 31 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular