ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային  քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա, գրել է «Շամշյանը»։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին։

Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular