ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործով

ՖՈՏՈ

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 9 տարի առաջ Փարիզի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այն ժամանակ հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:

Բոլոր 12 մեղադրյալները ներկայում ազատության մեջ են մինչև դատավարության մեկնարկը: Ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Այս գործով դատավարությունը սկսվելու է ապրիլին, իսկ մայիսին Քարդաշյանը երդվյալ ատենակալների ներկայությամբ ցուցմունք կտա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular