ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքի տներից մեկում երկու մանկահասակ աղջիկ որոշել են խաղալ լիցքավորված ատրճանակով, որը հայրը թողել էր սեղանին։ Ինչ-որ պահի ձգանը սեղմել է 3-ամյա ավագ քույրը, գնդակը դիպել է մեկամյա աղջկա գլխին, երեխան տեղում մահացել է, հայտնում է mirror.co.uk-ը։

Մայրն այd պահին տանը չի եղել. դեպքի մասին իմանալուց հետո նա ժամանել է ոստիկանության բաժին։ Զենքը երեխաներին հասանելի վայրում թողած հայրը՝  34-ամյա Մայքլ Թիդան, մեղադրվում է առաջին աստիճանի սպանության, ծանր հանցագործության, երեխային ծանր վտանգի ենթարկելու և ապօրինի զենք պահելու համար։

Նա պատմել է, որ աղջիկները հեռուստացույց էին դիտում ու խաղում, իսկ ինքը պետք է խնամեր նրանց, քանի դեռ մայրը տանը չէ: Թիդայի խոսքով՝ ինքն ինչ-որ պահի քնել է՝ ատրճանակը մոռանալով սեղանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular