ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել

ՍՊՈՐՏ

ԱԱ-2026-ի Հարավամերիկյան ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Բրազիլիայի ընտրանուն։ Բուենոս Այրեսի (Արգենտինա) «Մաս Մոնումենտալ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Հանդիպման արդեն չորրորդ րոպեին արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը բացել է խաղի հաշիվը։ Ութ րոպե անց Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Հանդիպման 26-րդ րոպեին մեկ գոլ խփել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մատեուս Կունյան։ Այդուհանդերձ, դեռ ընդմիջումից առաջ արգենտինացիները երրորդ գոլն են խփել. աչքի է ընկել կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը:

Երկրորդ խաղակեսում Արգենտինայի հավաքականի վինգեր Ջուլիանո Սիմեոնեն ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշանավորել է գոլով: Դա տանտերերի չորրորդ գոլն էր այս խաղում։

Արգենտինայի ընտրանին դարձել է Հարավային Ամերիկայի առաջին հավաքականը, որը պաշտոնապես իրավունք է ստացել մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Լիոնել Սկալոնիի թիմը 14 խաղից հետո ունի 31 միավոր։ Նույնքան խաղից հետո Բրազիլիան 21 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular