ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը

ՍՊՈՐՏ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության վերջին խաղափուլից առաջ գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում:

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից ունեն 7.5 միավոր։ Առաջնության առաջատարներ Մաթիաս Բլյուբաումը և Դանիել Յուֆֆան ունեն 8 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular