ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն

ՖՈՏՈ

20-րդ դարի սկզբին Գերմանիայի Բավարիայում երկու երիտասարդներ՝ ինժեներ Կարլ Ռապպը և ներքին այրման շարժիչի գյուտարարի որդի Գուստավ Օտտոն, առանձին–առանձին ստեղծեցին երկու փոքր ինքնաթիռային շարժիչների արտադրության ընկերություններ։ Հիմնադիրներն ավտոմեքենաների մասին չէին էլ մտածում, դրանք քիչ էին, և դրանց կառուցվածքի անկատարությունը չէր նպաստում դրանց ժողովրդականությանը։ Սակայն ինքնաթիռային շարժիչների պահանջարկը մեծ էր։ Բացի դա սկսված Առաջին համաշխարհային պատերազմը բազմաթիվ պատվերներ բերեց։

Ռապպի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում էր Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում։ Այնտեղ էր գտնվում նաև Օտտոյի գործարանը, որտեղ օդանավերի վրա տեղադրվում էին շարժիչներ, այդ թվում՝ Ռապպի արտադրած շարժիչները։  Եվ 1917 թվականին էլ ծնվեց Bayerische Motoren Werke ընկերությունը: Այդ իրադարձությունը համարվում է BMW-ի պատմության սկիզբը։ Այսպիսով BMW հապավումը վերծանվում է շատ պարզ, դա Bayerische Motoren Werke արտահայտության սկզբնական տառերն են՝ «Բավարիայի մոտորային գործարաններ»: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո BMW-ն ծանր ժամանակներ է ապրել: Վերսալի պայմանագրով, որով վերջ դրվեց գլոբալ հակամարտությանը, Գերմանիային արգելվեց ինքնաթիռների շարժիչներ արտադրել։ BMW-ն, որն այդ ժամանակ դարձել էր բաժնետիրական ընկերություն, իր ջանքերը կենտրոնացրեց տարբեր սարքավորումների և երկաթուղային արգելակների համար ներկառուցված շարժիչների արտադրության վրա: Բոլորի համար անսպասելիորեն ամեն ինչ լավ ընթացավ, այնքան, որ ընկերությունը դարձավ գրավիչ ներդրումային տեսակետից: 1920 թվականին արգելակային Knorr-Bremse ընկերությունը, որը նախկինում տեղակայված էր Բեռլինում, գնեց BMW-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և իր գործունեությունը տեղափոխեց Մյունխեն: BMW-ն ժամանակավորապես անհետացավ որպես անկախ ընկերություն: 

1922 թվականին Կամիլլո Կաստիլիոն՝ իտալա-ավստրիացի ֆինանսիստ և բանկիրը, ով Եվրոպայում հայտնի էր որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա ամենահարուստ մարդը, Knorr-Bremse-ից գնեց ինքնաթիռների շարժիչների և գործարանային պատյանների արտադրության արտոնագրերը, ինչպես նաև ձեռք բերեց BMW ապրանքանիշը և լոգոն: Նման կերպ BMW անվանումը վերածնվեց երկրորդ անգամ։

Դեռևս 1920-ականներին BMW-ն մշակել էր երկմխոցային բենզինային շարժիչ և դրա հիմքով ստեղծել մոտոցիկլ, որը 1920-ական և 1930-ական թվականներին սահմանել է արագության բազմաթիվ ռեկորդներ մրցավազքերում: 

1928 թվականին BMW-ի պատմությունը նոր շրջադարձ կատարեց։ BMW-ն Թյուրինգիայում գնեց ավտոմոբիլային գործարան և արտոնագիր Dixi փոքր ավտոմեքենայի արտադրելու համար: Այդ փոքր, տնտեսող մեքենան էլ, փաստորեն, դարձավ կորպորացիայի կողմից արտադրված առաջին մեքենան: Ընդհանուր ճգնաժամի պայմաններում մոդելը շատ արագ դարձավ ամենավաճառվող մարդատար մեքենաներից մեկը։ Առաջին «մաքուր» BMW մեքենան հանրությանը ներկայացվել է 1932 թվականին, իսկ դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1933 թվականին։ Դա լեգենդար BMW 303 մոդելն էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ BMW-ն նորից սկսեց զբաղվել ինքնաթիռների շարժիչներով։ Երբ պատերազմն ավարտվեց, և Գերմանիան պարտվեց, BMW-ն ուներ արտադրական հզորություն Մյունխենում: Բիզնեսը փրկելու համար ընկերությունը վերադարձավ ավտոմեքենաներին, կարողացավ արտադրություն հիմնել և սկսեց նոր գործարաններ կառուցել:

Այսօր BMW-ն հաջողակ միջազգային ավտոմոբիլային կոնցեռն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում: BMW-ն ունի հինգ գործարան Գերմանիայում և ավելի քան 20 դուստր ընկերություններ ամբողջ աշխարհում: Միայն 2022 թվականին BMW-ն, ըստ տարբեր գնահատականների, վաճառել է 1,9–2 միլիոն ավտոմեքենա։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular