ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է Սյունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:

Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանը պատմեց՝ կրակոցները վերջին օրերին են ակտիվացել. - «Գիշերը ժամը 10-ին են կրակել, 2-ին, մեկ էլ 4-ին, էսօր էլ, երեկ էլ: Երեկ դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել, աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք»:

Խնածախից Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են արդեն հինգերորդ օրը, գյուղում մարդիկ տագնապած են. - «Հինգ գիշեր է՝ անընդհատ կրակոցներ, ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30: Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած են: Տներին չեն [կրակում], սարերին, միգուցե նաև մի օր՝ տներին, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից: Հինգ գիշեր ա՝ սարսափի մեջ ենք, ու տարբեր տեսակի զենքերով են կրակում»:

«Ազատության» հացին այս դեպքերից առաջ՝ վերջին անգամ ե՞րբ է եղել նման իրավիճակ, բնակիչը պատասխանեց. - «Ընթացքում լինում ա, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել էսքան տարի ա, ուղղակի կրակում են օդ, դեպի սարերի կողմ, ամեն դեպքում շատ վտանգավոր ա: Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն ա, որ պոստը նայում ա դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ ա դպրոցին»:

Խոզնվարից բնակիչներից հայտնեց, որ կրակոցներն ակտիվանում են գիշերային ժամերին, երբ եվրոպացի դիտորդներն արդեն գյուղում չեն: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը:

Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ այս գյուղերը միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց որևէ մանրամասն փոխանցել՝ առաջարկելով անձամբ գյուղ գնալ իրավիճակին ծանոթանալու համար:

Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:

Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular