ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին կադրային ջարդը շարունակվում է․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։ Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլեւ վերեւից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել: Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից: Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։

Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը,  նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ, Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադեւոսյանին, որին համակարգը չի ընդունում: Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։ Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք կադրային ջարդի վերաբերյալ, պատախանեցին․ «Բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձեւակերպմանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 26․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular