ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է. այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ Արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքը, ինչպես պարզվեց, անիմաստ էր: Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է այսուայն կողմ ընկնել: Օրինակ, նա մտադիր է Մոսկվա գալ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Փաշինյանի օրոք (ՀՀ-ի) արտաքին քաղաքականության կայունությունը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը կասկածելի են թվում։ Սակայն հայ ժողովրդի մեջ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գաղափարը չի մեռնում և շարունակում է ապրել»,- նշել է նա։

Զատուլինի խոսքով՝ Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե բարելավվեն կամ վստահելի դառնան։ Նա ատում է այն ամենը, ինչ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ, կարծում է պատգամավորը։

«Փաշինյանը «բարեփոխիչ» է, որը կոչված է Հայաստանի համար բացել նոր հորիզոններ, որոնք այսօր վերածվել են շատ նեղ միջանցքի, և նա մանևրում է դրանում։ Ես չեմ ցավում Փաշինյանի համար, ես ցավում եմ Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- հավելել է Զատուլինը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանն իշխանություններին կարգադրել է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular