ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից և այս պաշտոնում անընդմեջ ընտրվել է 7 անգամ:

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների, ինչպես նաև բազմաթիվ հրավիրվածների ներկայությամբ Լուկաշենկոն, աջ ձեռքը դնելով Բելառուսի Սահմանադրության վրա, երդվել է հավատարմորեն ծառայել ժողովրդին, հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել և պաշտպանել Սահմանադրությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը