ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:

Կոմիտեից հայտնում են, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:

2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:

Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular