ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կխստացնեն աղբ թափելու համար նախատեսված տուգանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղբ թափելու համար նախատեսված տուգանքները կխստացվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը նշեց, որ վարչարարությունը պետք է ավելի գործնական դարձնել:

«Խախտողը պետք է պատժվի տեղում, հնարավորինս խիստ: Մեքենայից նետում են ծխախոտ, շիշ, տուփ, ամբողջական տոպրակներ` կենցաղային աղբով լցված: Դա պետք է չլինի: Դրանից բացի, կան անբարեկարգ աղբավայրեր, որտեղից  քամին աղբը դաշտերով սփռում է, արդյունքում ունենում ենք խայտառակ իրավիճակ: Մյուս կողմից մենք ունենք լուրջ անելիք, պետք է ստեղծել աղբամանների խիտ ցանց, որպեսզի քաղաքացին աղբը թափելու տեղ ունենա»,-ասաց Վաչե Տերտերյանը:

Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար տուգանքների մեխանիզմն այսօր կա, բայց, ըստ Վաչե Տերտերյանի, դա քիչ արդյունավետ է: Նրա փոխանցմամբ, առաջիկայում օրենսդրական բարեփոխումներ կարվեն և կգործարկվի տեսուչների ինստիտուտը: Տեսուչները կարձանագրեն խախտումները:

Նախարարի տեղակալը նշեց, որ պետք չէ մեղավոր փնտրել, ամբողջ համակարգով պետք է աշխատել թերությունները վեր հանելու և դրանք շտկելու համար: «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում նախատեսված է  լուրջ քարոզչական աշխատանք:

Արդյունքներ մեկ օրում սպասել պետք չէ, սակայն Վաչե Տերտերյանը որպես լավ օրինակ ներկայացրեց հետիոտնի կողմից ճանապարհը հատելու գործընթացի կարգավորումը, երբ տուգանքների խստացման և համապատասխան քարոզչական աշխատանքի շնորհիվ իրավիճակը կանոնակարգվեց:

Վաչե Տերտերյանը նաև տեղեկացրեց, որ մշակելու են պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման անցնելու մեխանիզմներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular