ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում Նոր Հաճնի կամրջի տակ որոնում են նետված քաղաքացու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել, գրել է «Շամշյանը»։

Փրկարարները, համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 3 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացի չեն հայտնաբերել և ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարները պարզել են նաև ահազանգող քաղաքացու ինքնությունը, ում հրավիրել են դեպքի վայր, սակայն տղամարդը սկզբից ասում էր՝ ինքը նկատել է, թե որ կողմից է քաղաքացին ցած նետվել, հետո ասում էր՝ գուցե աչքիս է երևացել: 

3 ու կես ժամ հետո որոնողական աշխատանքները դադարեցվեցին, քանի որ ամբողջ տեղանքը ուսումնասիրելու արդյունքում քաղաքացին չի հայտնաբերվել:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular