ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից: Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին և ինչ գործով է ներկայացվել հաղորդումը` դեռևս հայտնի չէ: Փորձեցինք դա պարզել Խաչատրյանից, նա հրաժարվեց՝ հարցազրույց չեմ տալիս։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ խոսքը Աշոտ Հովհաննիսյանի կողմից հայցերը հետ վերադարձնելուն են վերաբերում։ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը սկսվել է մարտի 17-ին, բայց դեռ չի ավարտվել` որոշում չկա։

Նշենք, որ դատավոր Աշոտ Հովհաննիսյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023-ին, քանի որ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում խոշոր չափի կանխիկ գումար էր նշել։ Նա գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի 2022թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է մոտ 26 մլն դրամ եկամուտ: Սակայն բանկային հաշիվներում եղել է 685 հազ. դրամ: Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 106 հազ. ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազ. եվրո: 2021թ. Հայտարարագրում արտացոլվել է գրեթե նույն կանխիկ գումարը՝ 100 հազ. 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազ. դրամ և 15 հազ. 100 եվրո: Իսկ բանկային հաշիվներում պահվող գումարը՝ մոտ 187 հազ. դրամ և 4 հազ. դոլար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular