ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հակասական ու իրողությունները խեղաթյուրող բազմազան պնդումներով հագեցած հերթական հարցազրույցն է տվել Հ1-ին: Մենք հասկանում ենք, իհարկե, որ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, ելույթները մեկնաբանելը, քանզի չկա ոչ մի երաշխիք, որ մի որոշ ժամանակ անց նույն անձը չի հայտարարի, թե ինքն այլ բան է նկատի ունեցել կամ, ընդհանրապես, ինքը նման բան չի ասել: Հետո ինչ, որ տեսագրություն կա, ձայնագրություն կա: Մեկ անգամ չէ, որ այդպես է եղել, երբ նա, այսպես ասած, աչքերը կլորացնելով, «զարմանք» է ցուցադրել, թե՝ «ես նման բա՞ն եմ արել (ասել)»: Այդ հնարքը կարող է մեկ-երկու անգամ աշխատել, բայց երբ շարունակաբար կրկնվում է, արդեն ունկնդրին, առհասարակ՝ հանրությանը հիշողությունից ու դատողականությունից զուրկ (մեղմ ասած) մարդկանց տեղ դնելու տպավորություն է թողնում և արդեն այդպես էլ ընկալվում է:

Գանք բուն հարցազրույցին:

«...Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այո, ինքը՝ Փաշինյանը, բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ նշել է կոնկրետ չափով տարածք՝ 86600 քկմ-ով: Ավելին՝ հատուկ ընդգծել է, որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատկան: Հարկավ, դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վայրկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույցներ է տալիս, դեռ մի բան էլ՝ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք:

Բայց չշեղվենք: Բուն հարցը՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել (ու քանի անգամ), որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այնպես են «ճանաչում», որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են «արևմտյան Ադրբեջան», բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու և ադրբեջանական հրոսակով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական, կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Ավելին, Ադրբեջանն այնպես է «ճանաչում» ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել...

Հաջորդը. երբ Փաշինյանը օրերս իրարահաջորդ ստատուսափոթորիկ արեց՝ անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը», մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել: Այդ կսմիթների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Փաշինյանը ձևացրեց, թե ինքը հեգնանքը չի նկատել ու փորձեց իր հերթին հեգնել, թե հանձնարարել է, որ ստուգեն՝ արդյոք եղե՞լ է այդպիսի պրակտիկա պատմության մեջ:

Բայց ինչո՞ւ շատ հեռու գնալ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո, Փաշինյանը Գրանադայում, ըստ էության, միակողմանի հայտարարություն ստորագրեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ալիևին էլ պետք է մեկնի Գրանադա, ու ենթադրվում էր, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն՝ Փաշինյանի, Ալիևի և ԵՄ քաղաքական ղեկավարության կողմից: Բայց Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ, տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ... ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Փաշինյանը նորից ու նորից վկայակոչել է Ալմա Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը էն գլխից ճանաչվել է ադրբեջանական, նորից պնդել է այն խախուտ թեզը, թե՝ «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Փաստորեն, «միջազգային հանրությունը» պարապ-սարապ, կներեք, հիմարնե՞ր էին, որ 1992-ից ի վեր ու նույնիսկ աղետաբեր պատերազմից հետո խոսում էին ազգերի ինքնորոշման իրավունքի՝ որպես բանակցային կարևոր կետի ու հակամարտության կարգավորման առանցքային մոտեցման մասին: Էլ ի՞նչ էին տասնամյակներով բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե «փաստաթղթավորված» կերպով Արցախը ճանաչում էին ադրբեջանական:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա դա ԽՍՀՄ-ի անցնցում լուծարման ու փոխարենը ԱՊՀ ձևավորելու մասին է: Եթե այն հակամարտություններ կարգավորելու համար պիտանի մի բան լիներ, ապա վաղուց արդեն «Սաղմոսագրքի» վերածված կլիներ նախկին ԽՍՀՄ տարածքում՝ բազմաթիվ հակամարտությունների կարգավորման առումով (Մերձդնեստրյան, վրաց-օսական, վրացաբխազական, ռուս-ուկրաինական և այլն): Բայց ո՛չ անցած բանակցային տասնամյակներում, ո՛չ էլ հիմա ոչ ոք, բացի Փաշինյանից, դրա մասին չի նշում, չի խոսում: Ի՞նչ է, Փաշինյանը միակ խելացի՞ն է, թե՞ տասնյակ ու տասնյակ բարձրակարգ դիվանագետները, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների խորհրդատու փորձագետները, մի խոսքով՝ բոլորը այդ հռչակագրի տեղը չգիտեին:

Պարզապես Փաշինյանը մի ինչ-որ թուղթ է գտել, որով փորձում է գտնել հայ ժողովրդի, Արցախի դեմ կատարված աններելի ավերի գոնե մի ինչ-որ արդարացում: Բայց չի անցնում այդ հեղհեղուկ արդարացումը: Հենց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր, որ հայտարարեց, թե Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Առաջինն ու միակը: Դե, միակի մեջ ներառում ենք նաև ՔՊ-ն՝ «ես որ ասում եմ ես...» տարբերակով:

Հաջորդը: Փաշինյանը, իրեն բնորոշ «չքմեղացող»-ագրեսիվ ոճով հակադարձում է, թե ինքն ի՞նչ է զիջել: Այս առնչությամբ մի շարք գործիչներ արձագանքել են՝ երկար թվարկելով, թե ինչեր է թշնամուն զիջել Փաշինյանը, կետ առ կետ՝ սկսած Ամարասից, վերջացրած՝ Ոսկեպարի ու Կիրանցի հայկական դիրքերով: Ի՞նչ է զիջել: Արցախն է զիջել, նաև՝ ուրացել: Հայաստանի ինքնիշխանությունն է զիջել: Հայաստանի, մեր զավակների ու հաջորդ սերունդների ապագան է զիջել: Մեր հաղթանակներն ու տոներն է զիջել: Մի քանի սերնդի զոհողությունների, կյանքի ու արյան գնով նվաճած, պահպանած ու պաշտպանածն է զիջել: Մեր պետականության հեռանկարն է զիջել ու շարունակում է զիջել:

Ի՞նչ է զիջել: Նայեք քարտեզին ու տեսեք, թե ինչ է զիջել: Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի բնակչության անվտանգ կյանքն է զիջել՝ դնելով նրանց թշնամական նշանառուների թիրախի տակ:

Հա, ու Փաշինյանի խոսքով ստացվում է, որ... կորցնելով Արցախը, պարտվելով պատերազմում՝ Հայաստանը... անկախություն ձեռք բերեց: Ավելի ապշելու բան երևի մեկ էլ... հենց միայն ինքը կարող էր ասել: Այսի՞նքն: Եթե պատերազմում հայոց բանակը հաղթեր, ի՞նչ էր լինելու, Հայաստանը կորցնելո՞ւ էր իր անկախությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular