ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախալի լուրեր Վատիկանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հինգշաբաթ հիվանդանոցում մնալուց հետո Ֆրանցիսկոս պապը վերադարձել է Վատիկան։ Բժիշկների ցուցումներով՝ սկսվում է երկամսյա հանգիստն ու ապաքինումը, գրում է Axios-ը։

88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli հիվանդանոց՝ բրոնխիտի ախտանիշներով։ Բժշկական զննությամբ հայտնաբերվել է պոլիմանրէային վարակ և երկկողմանի թոքաբորբ։ 

Երեկ, հինգշաբաթյա բուժումից հետո, Հռոմի պապն առաջին ելույթն է ունեցել հանրության առջև. կաթոլիկ հովվապետը հիվանդանոցի պատշգամբից դիմել է հավատավավոր ամբոխին:

Ֆրանցիսկոսի կյանքը «երկու անգամ վտանգի տակ էր», ասվում է հոդվածում։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել են նրա բժիշկները։ Բժիշկները նաև շեշտել են, որ նա պետք է խուսափի մարդկանց մեծ խմբերի հետ հանդիպելուց։

«Նրա բժշկական թիմը նաև հաստատել է, որ Հռոմի պապը կշարունակի խոսքի հետ կապված խնդիրներ ունենալ թոքերի և շնչառական մկանների վնասումից հետո», հաղորդում է AP-ն: 

Նա կշարունակի ստանալ լրացուցիչ թթվածին և 24-ժամյա խնամք՝ ըստ անհրաժեշտության, ընդգծել են լրագրողները։

Կիրակի օրը՝ մարտի 23-ին, Ֆրանցիսկոսը դուրս եկավ հիվանդանոցից և գնաց Սուրբ Մարիամի տաճար՝ նախքան Վատիկան մեկնելը։ Հենց այս վայրն էր նա նախապես ընտրել որպես իր ցանկալի թաղման վայր։

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հրաժարվել է հաստատել Ֆրանցիսկոսի հետ կապված որևէ գալիք իրադարձություն, սակայն պոնտիֆիկոսի անձնական բժիշկը հույս է հայտնել, որ նա բավական լավ կլինի մայիսի վերջին Թուրքիա մեկնելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ ապրիլի 8-ին Վատիկանում նախատեսված է հանդիպում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular