ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ դատարանում. Փոստանջյանը լացում էր

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարչական դատարանի դահլիճում, որտեք քննում էին ավագանու ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցը խիստ լարված իրավիճակ էր  ստեղծվել:

Կարգադրիչները ցանկանում էին դահլից հեռացնել ներկաներին, ի պատասխան կուսակցության կողմնակիցները պահանջում են դրա վերաբերյալ գրավոր որոշում:

«Որոշումը ցույց տվեք: Ինձ չկպնեք: Դու ո՞վ ես: Չփորձեք ինձ ձերբակալել: Ես ավելի բարձր կարող եմ գոռալ, ի՞նչ իրավունքով ես ինձ վրա գոռում: Ես օրենք չեմ խախտել: Ախր, էսպես չի կարելի, դատարանը վերածվում է խեղկատակության: Այսպես չի կարելի: Էս մարդիկ ավագանու անդամի թեկնածուների են, իրավունք ունեն ներկա գտնվելու, անօրինական քայլեր եք կատարում: Ես օրենք չեմ խախտում, արձանագրություն չկա, կա, դե բերեք»։

Ոչ ոք ոչ մեկին ոչ լսում էր, ոչ հասկանում: Զարուհի Փոստանջյանը ստեղծված իրավիճակում սկսեց արտասվել: Նրա օրինակին հետևեց կուսակցության մի կին անդամ:

Ներկաներին չկարողանալով դուրս հանել դատարանի դահլիճից՝ կարգադրիչները սկսեցին նստարանը դուրս բերել: Սա էլ ավելի զայրացրեց կուսակցության անդամներին:

«Դատարանը առանց բան բացատրելու գնացել է: Չի ասել, գնացեք, կամ գնաք, երբ եկեք»,-կարգադրիչներին բացատրում էր փաստաբանը:

Փոստանջյանը հայտարարեց.  «Դատարանը նիստը վերածեց խայտառակ միջոցառման: Խայտառակ, ապօրինի որոշում կայացրեց ոչ թե դահլիճում, այլ դահլիճից դուրս, կարգադրեց, որ հարկադիր կարգադրիչները մեզ այստեղից բռնի ուժով դուրս հանեն: Մենք այստեղից դուրս ենք  գալիս, բայց հայտարարում ենք, որ այս բոլոր դատավորները պատասխանատվության են ենթարկվելու քրեական դատավարության ընթացակարգով, որովհետև սա դատարան չէ: Իրենք են անարգել դատարան հասկացությունը, իրենք պաշտոնական դիրք են չարաշահել»:

Փոստանջյանի ելույթն ընդհատվեց, քանի որ դատավորները վերադարձան դահլիճ:

«Հիմա պարզաբանեք, ո՞ւր էիք հեռացել, ի՞չ կատարվեց այստեղ»,-ասաց Փոստանջյանը:

«Դատական նիստը ընդմիջվեց, քանի որ նիստի խոչընդոտում տեղի ունեցավ՝ մասնավորապես ներկաներից մեկը չկատարեց դատավորի հրահանգը: Տեսնում եմ, որ այս պահին ևս նշված անձը դահլիճում է»,-ասաց դատավորը, հիշեցնելով, որ դատավորի կարգադրությունը չկատարելու, նիստի կարգը խախտող գործողության դեպքում դատարանը իրավունք ունի սանկցիաներ կիրառել՝ ընդհուպ տուգանք:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular