ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անգլիական բիլիարդ

ՖՈՏՈ

Անգլիական բիլիարդը (հայտնի է նաև պարզ բիլիարդ  անունով) բիլիարդի տեսակ է, որը միավորում է կարոմբոլի և սովորական լուզային բիլիարդի տարրերը։ Այն առաջացել և առավել տարածում է գտել Մեծ Բրիտանիայում։

Անգլիական բիլիարդը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին և մինչև 1920-ական թվականները համարվում էր բիլիարդի ամենատարածված տեսակը Բրիտանական կայսրությունում։ Ինչպես նշվեց Անգլիական բիլիարդը կարոմբոլի և լուզային բիլիարդի խառնուրդ է: Խաղացվում է սնուկերի սեղանի վրա (չափերը 1,7 x 3,8 մետր)։ Խաղում օգտագործվում են 3 գնդեր՝ 2 սպիտակ (չնայած վերջերս օգտագործվում է 1 սպիտակ և 1 դեղին) և կարմիր գունդ, որը միշտ թիրախ գունդն է։

Խաղին սովորաբար մասնակցում են երկու բիլիարդ խաղացողներ (հնարավոր է նաև թիմային խաղ): Յուրաքանչյուր հակառակորդ ունի իր առանձին հարվածային գունդը, և քանի որ երկու գնդերն էլ սպիտակ են, ապա դրանցից մեկը նշվում է տարբերակիչ նշանով (սովորաբար պարզապես սև կետով):

Խաղի նպատակը, ինչպես և բիլիարդի այլ տեսակների մեծ մասում, կանոնների շրջանակներում ավելի շատ միավորներ վաստակելն է, քան հակառակորդը: Միավորները հավաքվում են հիմնականում սերիաների միջոցով: Կա միավորներ հավաքելու երեք եղանակ.

–«Կեննոն երկու գնդերով». մեկ հարվածով դիպչել նշանակետային (կարմիր) գնդին և հակառակորդի հարվածային գնդին, հաջող հարվածի դեպքում խաղացողը վաստակում է 2 միավոր․

–«Losing hazards»՝ «հաղթելու վտանգ». լուզան՝ գրպանը գցել կամ  կարմիր գունդը (3 միավոր) կամ հակառակորդի գունդը (2 միավոր)

–«Losing hazards»՝ «կորցնելու վտանգ». գրպանը գցել ցանկացած գունդ կարոմբոլով (այս դեպքում գնդից հարվածով): Եթե հարվածային գունդն ընկնում է սկզբից հարվածելով կարմիր գնդին՝ տրվում է 3 միավոր, եթե հակառակորդի գնդին՝ 2 միավոր:

Յուրաքանչյուր հաջող ելքից հետո շարքը շարունակվում է։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն սնուկերի, անգլիական բիլիարդում վաստակելիք միավորների քանակը գործնականում անսահմանափակ է (բացառությամբ պրոֆեսիոնալ մրցաշարերի, որտեղ որոշակի սահմանափակում են դրվում հարվածների քանակի վրա): Օրինակ, ամենամեծ անընդմիջում միավորների հավաքման համաշխարհային ռեկորդը սահմանել է Վալտեր Լինդրումը` 4137 միավոր:

Անգլիական բիլիարդում, ինչպես և բիլիարդի մյուս տեսակներում, կան նաև տուգանքներ կանոնները խախտելու համար։ Տուգանայինի դեպքում մրցակցին շնորհվում է 2 միավոր և հարվածի իրավունքը փոխանցվում է նրան։ Մրցակիցը կարող է կամ խաղալ նախորդ հարվածով ստեղծված դիրքից, կամ խնդրել մրցավարին վերականգնել նախկին դիրքը: Տուգանքներ տրվում են մի շարք դեպքերում՝ եթե խաղացողն առաջինը կպնում է հակառակորդի գնդին, գունդը դուրս է թռել սեղանից, խաղացողը չի կպել թիրախային գնդին, հարվածի ժամանակ եղել է մղում, խաղացողը հասել է 16 անընդմեջ «հաղթելու վտանգի» կամ 76 անընդմեջ «պարտվելու վտանգի», խաղացողը խաղի ընթացքում ձեռքով կպել է գնդին:

Անգլիական բիլիարդն ամենահայտնի է Մեծ Բրիտանիայում և բնականաբար բրիտանացիներն են այդ խաղում տոն տվողները, բայց կան նաև ուժեղ խաղացողներ Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ երկրներից: Ներկայումս այդ խաղի հիմնական միջազգային կազմակերպություններն են IBSF-ը և WPBSA-ն։

Շատ փորձագետներ կարծում են, որ անգլիական բիլիարդի բոլոր ժամանակների լավագույն բիլիարդիստը եղել է ավստրալացի Վալտեր Լինդրումը, ով իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է 1911-1950 թվականներին և սահմանել բազմաթիվ բացարձակ ռեկորդներ։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular