ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է A Haber-ը:

Չորս օր առաջ ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել էր՝ 560 միլիարդ թուրքական լիրայի կոռուպցիայի և խարդախության գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ահաբեկիչների հետ համագործակցելու համար։

Ձերբակալությունից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիներ են սկսվել, որոնք գնալով թափ են հավաքում: Խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։ Իսկ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել է զրկել արտոնագրից այն լրատվամիջոցներին, որոնք «օրենքի շրջանակից դուրս են հեռարձակում»։ Մարտի 23-ի գիշերը ոստիկանությունը ցույցերի ժամանակ բերման է ենթարկել 323 մարդու։

Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular