ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլի քրեական դատարանը քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, և նրան շուտով կտեղափոխեն բանտ, հայտնում է A haber հեռուստաալիքը։
Այդպիսով դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը քաղաքապետին կալանքի տակ վերցնելու մասին՝ նրա դեմ հարուցված գործերը քննելու ընթացքում:
 
Իմամօղլուին մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակներում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։
Չնայած դրան, մեղադրանքի միջնորդության մեջ նշված են զինված ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու, կաշառակերության մեղադրանքները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular