ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Վրաստանը Հարավային Կովկասի երկու գեղատեսիլ երկրներ են, որոնք գրավում են զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից իրենց հարուստ պատմական ժառանգությամբ, ապշեցուցիչ բնությամբ և տեղի բնակիչների հյուրընկալությամբ: Այդ տարածաշրջան ուղևորություն պլանավորելը անխուսափելիորեն ներառում է տրանսպորտի խնդիրը: Անդրադառնանք Հայաստանում և Վրաստանում առկա փոխադրամիջոցներին՝ կենտրոնանալով նրանց տրամադրած հարմարավետության և հասանելիության վրա, հատկապես հաշվի առնելով ժամանակակից ճանապարհորդի կարիքները, գրում է Kam24.ru–ն: 

Հայաստան. Ճանապարհորդություն հին երկրով

Հայաստանը հինավուրց վանքերի, վեհ լեռների և յուրահատուկ մշակույթի երկիր է։ Այդ երկրով  հարմարավետ ճանապարհորդելու համար կան մի քանի տրանսպորտային տարբերակներ.

Հանրային. Ավտոբուսները և միկրոավտոբուսները ճանապարհորդելու ամենատնտեսող միջոցն են, բայց հաճախ ոչ ամենահարմարը, հատկապես նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու ճկունությունը երթուղու պլանավորման մեջ: Չվացուցակները կարող են լինել անկանոն, իսկ ճամփորդությունները` մարդաշատ:

Տաքսի. Տրանսպորտի մատչելի և տարածված ձև է, հատկապես` Երևանում։ Սակայն անհիմն բարձր գներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտվել պաշտոնական տաքսի ընկերությունների ծառայություններից կամ հավելվածներից։

Ավտոմեքենաների վարձույթ. Ապահովում է տեղաշարժի ազատություն և երկրի հեռավոր անկյունները ուսումնասիրելու հնարավորություն: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել տեղական վարման պայմանները և ճանապարհների պայմանները, հատկապես լեռնային շրջաններում:

Ավտոմեքենա` վարորդով. Օպտիմալ տարբերակ նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը և անվտանգությունը: Վարորդի սպասարկմամբ մեքենան թույլ է տալիս խուսափել անծանոթ վայրերում վարելու հետ կապված սթրեսից և ամբողջությամբ կենտրոնանալ ճանապարհորդությունը վայելելու վրա: Փորձառու վարորդը կդառնա ձեր ուղեցույցը և օգնականը՝ ապահովելով հարմարավետ տեղաշարժ տեսարժան վայրերի միջև։

Միկրոավտոբուսի վարձույթ. Իդեալական լուծում մեծ խմբի կամ ընտանիքի հետ ճանապարհորդելու համար: Միկրոավտոբուսի վարձակալությունը թույլ կտա բոլոր ուղևորներին միասին ճանապարհորդել` վայելելով հաղորդակցությունն ու Հայաստանի գեղեցկությունը։ Այս տարբերակը հատկապես տեղին է կազմակերպված շրջագայությունների և խմբակային ճամփորդությունների համար: Ըստ վիճակագրության, Երևանում զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված տարբերակը միկրոավտոբուսների վարձույթն է, գին/որակ հարաբերակցությամբ դա լավագույն տարբերակն է։

Վրաստան. հյուրընկալության և գինու երկիր

Վրաստանը, ինչպես և Հայաստանը, իր հյուրերին առաջարկում է տրանսպորտային ծառայությունների լայն տեսականի.

Հասարակական տրանսպորտ. Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները միացնում են մեծ և փոքր քաղաքները: Սա բյուջետային, բայց ոչ միշտ հարմարավետ ընտրություն է ճանապարհորդելու համար:

Գնացքներ. Երկաթուղային ծառայությունը զարգացած չէ բոլոր ուղղություններով, սակայն այն հարմար տարբերակ է Թբիլիսիի, Բաթումիի և այլ խոշոր քաղաքների միջև ճանապարհորդելու համար։

Տաքսի. Հասանելի է քաղաքներում, բայց գները կարող են տարբեր լինել: Խորհուրդ է տրվում նախապես պայմանավորվել ճամփորդության արժեքի շուրջ։

Ավտոմեքենաների վարձույթ. Ապահովում է տեղաշարժի ազատություն, սակայն պահանջում է խնամք ճանապարհներին, հատկապես` լեռնային շրջաններում:

Անձնական տրանսֆեր. Օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից հյուրանոց հասնելու հարմար միջոց է:

Հայաստանում և Վրաստանում ճանապարհորդելը անմոռանալի փորձ է, որն էլ ավելի հաճելի և հարմարավետ կլինի, եթե ընտրեք ճիշտ տրանսպորտ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular