ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ իրավիճակ է Լոռիում երեկվա երկրաշարժից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ երկրաշարժ էր գրանցվել Լոռու մարզում, Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժից բացի մարզում նաև առատ ձյուն էր տեղացել, և ինչպես MediaHub-ին փոխանցել էին՝ Լոռիում վիճակն ուղղակի աննկարագրելի էր։ 

«Այս ամենից բացի՝ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդիում, Օձունում, Այգեհատում, Արդվիում, Հագվիում։ Երկրաշարժից հետո տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձորի և Ալավերդիի հարակից հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթար է նաև ներքին ցանցերում։ Թաց, ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան»,- երեկ ահազանգում էր մարզի բնակիչներից մեկը: 

Ձնածածկույթը տեղ-տեղ հասել էր մինչև 30 սմ, ինչի հետևանքով ստեղծվել է բավականին բարդ արտակարգ իրավիճակ։ Առավոտյան Ալավերդիում մարդիկ խուճապի էին մատնվել, տեղ-տեղ հոսանքազրկումը պահպանվել էր, ինչի հետևանքով նաև դպրոցների ջեռուցումն անջատված էր եղել, երեխաները դասի չէին գնացել, իսկ Ալավերդիի բնակիչների մեծ մասը՝ աշխատանքի։

Ի՞նչ իրավիճակ է այսօր Ալավերդիում, արդյո՞ք հոսանքազրկումից հանել են Ալաավերդին և լուծել հարցը․ MediaHub-ը կապ հաստատեց Լոռու բնակչի հետ, ով նշեց, որ Ալավերդիում ամենը նորմալ է։

«Այսօր ամենը նորմալ է, հոսանքազրկումից հանեցին, արդեն լույս ունենք, իսկապես մարդիկ խուճապի մեջ էին, մեզ թվաց՝ լուրջ խնդիր է եղել, և մի քանի օր լույս չենք ունենալու, հետևապես նաև ջեռուցում, մասնավորապես, երբ դրսում ձյուն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի վերջո ո՞վ լուծեց խնդիրը, և ի՞նչ էր եղել, Լոռու բնակիչը պատասխանեց․ «Տեղի իշխանություններն արագ-արագ փորձում էին հարցը կարգավորել, որ հանկարծ չբողոքենք, այդպես էլ չիմացանք՝ ի՞նչ էր եղել, քանի՞ սյուն էր ընկել»։

«Ամենն արագ անում էին, սակայն, էս միայն ջրհեղեղից ու մարդկանց բողոքներից հետո։ Մի ձյուն ա գալիս, հոսանքազրկվում են քաղաքները, արդեն չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր մարզում, ինչո՞ւ հենց մեր մարզը։ Հիմա էլ, որ չբողոքենք, տեղի իշխանություններն երեկ ակտիվ խնդիրներն էին լուծում, որ մեկս ծպտուն չհանի։ Բայց դե այսօր ամենը նորմալ է, մեր օրակարգով ապրում ենք»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular