ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։

Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport@yerevan.am էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։

Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular