ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։ Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։

Անգամ նորօրյա Արծրուն Հովհաննիսյան էին գտել՝ ի դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում արեց, թե ինքն այդ պահին Վարդենիսում է, կրակոցների մասին լուրերն ապատեղեկատվություն են, իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում։ Եվ նույնիսկ նախարար Սուրեն Պապիկյանը «չորով» չհերքեց կրակոցների փաստը` ԱԺ-ում լրագրողներին ասելով, որ ՊՆ-ն ներկայացնում է միայն վտանգավոր կրակոցների փաստերը։ Անգամ նման հարցերում իշխանությունը ճիշտ չի կողմնորոշվում` այդ տեղեկատվությունը թաքցնելն ավելի է լկտիացնելու թշնամուն:

Եվ հակառակը` իրականությունը ներկայացնելն այս դեպքում միայն օգնելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը: Այս պահվածքը խոսում է այն մասին, որ փաշինյանական իշխանությունը մեկ թիրախ ունի` հայ հասարակությունը, եւ ամեն ինչ անում է՝ նրան կառավարելու, մանիպուլացնելու եւ նվազած վարկանիշի մնացորդները պահպանելու համար:

Մանրամասներտ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular