ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստացվում է հայցերից միակողմանի հրաժարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, առավե ևս՝ Արցախյան երկրորդ պատերազմից սկսած, Ադրբեջանը հասցրել է տարբեր ծանրության ու տեսակի զանգվածային հանցագործություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս փաստերով արձանագրել պատերազմական հանցագործություններն ու այլ հանցավոր գործողությունները։

Բացի այդ, առկա են նաև կոնկրետ իրավական վճիռներ դատարանի կողմից։ Օրինակ՝ 2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Իսկ որոշ ժամանակ անց դատարանը նույնիսկ հասցրեց վերահաստատել իր որոշումը։ Պարզ է, որ հետագայում այս որոշումները հենց այնպես չեն ընդունվել և անհրաժեշտության դեպքում կարող են որպես հիմք օգտագործվել այլ ատյանների կողմից դատական որոշումների ընդունման համար։

Ու որքան էլ Ադրբեջանը փորձի միջազգային իրավունքն ու մարդու իրավունքների թեման անտեսել՝ առաջնայնությունը տալով ուժի կիրառման միջոցով հարցերի լուծմանը, միևնույնն է, որոշ ժամանակ անց միջազգային իրադրության փոփոխության պարագայում արդեն միջազգային իրավունքը կարող է կիրառվել հենց իրենց դեմ։ Դրա մասին գիտակցում են նաև Բաքվում՝ մանավանդ որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի ստատուտը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա կարող է ձերբակալվել Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Ուստի, բացառված չէ, որ մի քանի տարի հետո նույնը կարող է տեղի ունենալ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ, որն ամիջականորեն պատասխանատու է ցեղասպանական, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Բնականաբար, Ալիևի ռեժիմը գիտակցում է նման սցենարի հնարավորությունը։ Դրա համար էլ պատահական չէ, որ հայկական կողմի առաջ դրված պահանջներից մեկն էլ հայցերից փոխադարձ հրաժարումն է։

Բայց իրականում այստեղ խնդիրը միայն հայկական կողմի՝ միջպետական գանգատներից հրաժարվելն է։ Պարզ է, որ ադրբեջանական կողմի հայցերը հայկական կողմի համար, ըստ էության, վտանգ չեն ներկայացնում, ինչքան ցանկանում են, կարող են այդպիսի գանգատներ ներկայացնել, քանի որ դրանք շինծու են և անապացուցելի։

Փաստացի այս դեպքում գործ ունենք իրավական գործիքից միակողմանի (հայկական կողմից) հրաժարման գործընթացի հետ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմի կատարած հանցանքները կոնկրետ չափելի ու արձանագրելի են՝ սկսած արցախցիների շրջափակումից՝ կյանքի համար անհամատեղելի պայմանների ստեղծումից, վերջացրած գերիների սպանությունով և դաժան վերաբերմունքով։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի արդեն 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ եթե գործընթացը շարունակվի, ապա կարող են նոր գանգատներ ներկայացվել նաև այլ դատական ատյաններ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան։ Դրա համար էլ Ադրբեջանում չափազանց շահագրգռված են, որ Հայաստանը շուտափույթ հետ կանչի իր հայցերը, քանի դեռ խայտառակ հանցագործությունների մասին փաստերն իրավական նշանակություն չեն ձեռք բերել։ Իսկ Հայաստանի այդ պարտավորությունը կարող է արձանագրվել խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ Ալիևը հայտարարում է, թե իրենց ստորագրված թուղթ է պետք։

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը» ևս պետք է դիտարկել Ադրբեջանի անհանգստության տեսանկյունից։ Քանի որ կոնկրետ իրավական խաղաքարտեր կան, որոնք իրենց դեմ կարող են կիրառվել, ապա Ադրբեջանում մտածել են, որ պատանդի կարգավիճակում գտնվող մարդկանց կեղծ մեղադրանքներ հասցեագրելու միջոցով իբր կարող են Հայաստանի դեմ կիրառելու նպատակով իրավական հիմքեր ձեռք բերել։ Այնինչ, այդ դատավարությունների ընթացքում խոշտանգումների ու փաստերի կեղծումների արդյունքում ձեռք բերված մեղադրանքները ոչ մի իրեն հարգող իրավական ատյանի մակարդակով հիմք չեն կարող դառնալ։ Դրա համար էլ Բաքուն նույնիսկ դատական ֆարսով չի բավարարվում, ու Ադրբեջանում անընդմեջ փորձում են այլ թեմա ևս գտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Ադրբեջանի այն գործելակերպին, որի արդյունքում իբր ժամանակ առ ժամանակ Արցախից օկուպացված տարածքներում ինչ-որ «զանգվածային գերեզմաններ» են գտնում, ոսկորներ են հանվում, ու ներկայացվում է, թե իբր դրանք Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների զանգվածային գերեզմաններ են։ Ու Ադրբեջանը փորձում է իբր դրանով վախեցնել հայկական կողմին՝ չնայած որ տվյալներ կան, որ հենց հայերի գերեզմաններ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular