ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիկտեն տեղեկացնում է, որ Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։  Հայտնում են ՊԵԿ-ից: 

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից  
Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝

  • 2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող,
  • դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը,
  • աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը  գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար,
  • դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:  

Որքան է աջակցության չափը
Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։
Հիշեք, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։

Աջակցության չափի հաշվարկման օրինակներ

Օրինակ 1

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000․000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ չունի շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 405.000 դրամ (5.000.000*10% – 1.000.000*9.5%)։
Տվյալ դեպքում տնտեսվարողի հիմնական աջակցության գումարը կկազմի 155.000 դրամ (405.000 - 5.000.000*5%), իսկ լրացուցիչ աջակցություն չի հաշվարկվի, քանի որ տնտեսվարողը չունի 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։

Օրինակ 2

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 100.000 դրամ,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 305.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 100.000)։

Տվյալ դեպքում աջակցության գումարները կկազմեն.
1․ հիմնական աջակցություն՝ 55.000 դրամ (305.000 - 5.000.000*5%),
2․ լրացուցիչ աջակցություն՝ 137.500 դրամ (305.000-5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 100.000*1.375)։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 192․500 դրամ (55.000 + 137․500):

Օրինակ 3

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի առևտրական գործունեության մասով 2025 թվականի առաջին եռամսյակում՝
- եկամուտը կազմել է 5.000.000 դրամ,
- ծախսերը կազմել են 1.000.000 դրամ,
- հարկ վճարողի՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը կազմում է 300.000 դրամ,
- 2025 թվականի առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կազմում է 105.000 (5.000.000*10% – 1.000.000*9.5% - 300.000)։
Այս դեպքում, շրջանառության հարկ վճարողը կստանա միայն լրացուցիչ աջակցության գումար՝ 30.000 դրամի չափով (105.000 - 5.000.000*1.5%, բայց ոչ ավելի քան 300.000*1.375), քանի որ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարից փոքր է։

Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար
Աջակցության ծրագրից օգտվելու համար [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ (ձևերը կցվում են)։

Երբ դիմել աջակցություն ստանալու համար
2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։
Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:

Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular