ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Գալիս նայում են՝ ասում հոսող տեղ չկա, ես ի՞նչ անեմ. պատի տակ եմ քնում, մի հատ ջիգյարով փռշտամ՝ սաղ պատը կփլվի: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչ Գագիկ Ֆիդանյանը, ում տան պատերն, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևից, գրեթե բոլորը ճաքած են, ամիսներ առաջ էլ՝ պատ է փլուզվել:

Պատճառը՝ տան բնակիչների խոսքով՝ 15 -րդ փողոցից  եկող խմելու ջուրն է, որը տուն է լցվում ու անկախ եղանակից՝ իրենց տունը ջրհեղեղի վերածում, դրան գումարվում են տեղացած հորդառատ անձրևն ու տունը վերածում իսկական Վենետիկի: Ամեն անգամ երկու թոշակառու, ովքեր բազմաթիվ հիվանդություններ ունեն՝  ջուրը դույլերով ու պոմպով են մի կերպ տանից հեռացնում: «Տեր կանգնող չկա, երեկ իրիկունը զանգել եմ, մինչև հիմա մարդ չի եկել,  16 ժամ է մարդ չի եկել, ինչ «Վեոլիա ջուր», թոշակիցս տարել գումար եմ տվել, այս ինչ երկիր է, դիմում են «Վեոլիա ջուր»՝ ասում են դատարան տուր, դրա համար էլ՝ չորս-հինգ հարյուր հազար դրամ է պետք, որը չունեմ», -սրտնեղում է բնակիչը:

Չորս անչափահաս երեխաների վախը, ու ահռելի գույքային վնասները՝ ամեն անգամ ընտանիքի համար սթրեսային է լինում. անելանելի վիճակում են,  վախով են քնում ու արթնանում այն մտքից, որ  ուր որ է՝ առաստաղից քնած ժամանակ քարեր կթափվեն իրենց գլխին: «Վեոլիա ջրից» ամեն անգամ ասում են՝ որ պետք է ջուրը տանեն անալիզի, սակայն այդպես էլ չեն անում. սենյակի պատը փլված ժամանակ էլ են եկել, ասել են՝ հոսող տեղ չկա: «Վեոլիա ջրից» պարզաբանում տալու համար Tert. am-ի զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Չորս անչափահաս երեխաներ ունեցող Զեմֆիրա Սարուխանյանը, պատմում էր՝  խոնավության պատճառով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել, ու ոչ միայն ինքը,  այլև՝ թոշակառու ծնողները նույնպես բրոնխների խնդիր ունեն, իսկ խոնավ պատերի ներսում ապրելը նրանց հակացուցված է. «Ինչու՞ պետք է տարիներ շարունակ տուն կառուցենք, բոլոր հարկերն ու տուրքերը վճարենք, իսկ նման դեպքերում, ոնց կարող է որևէ մեկը պատասխանատու չլինել ու վնասի փոխհատուցում չտալ մեզ», -եզրափակեց Սարուխանյանը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular