ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան

ՖՈՏՈ

Տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ամենավարկանիշային ու սիրված «2 աստղ» երաժշտական ժամանցային հեռուստանախագիծը վերադառնում է եթեր:

Այս լուրն առաջինը հանրայնացնելու բացառիկ իրավունքը Առաջին ալիքը վստահել է Tert.am Life-ին:

«Մարտի 17-ից մեկնարկել է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը: Բազմաթիվ նոր ու արդեն սիրված հաղորդումների հետ միասին «2 աստղ» նախագիծը գարնանային եթերաշրջանում կհայտնվի էկրաններին: Ձևաչափը հիմնականում լինելու է նույնը, այս պահին շատ չակերտներ չբացելով ասեմ, որ բավականին հետաքրքիր է լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանն ու հորդորեց հետևել Առաջին ալիքի նոր եթերաշրջանին:  

Հիշեցնենք՝ «2 աստղ» երաժշտական շոուն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2007 թվականին, նախագծի առաջին եթերաշրջանի հաղորդավարներն էին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular