ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը խոսել է Ուկրաինայի կողմից «էներգետիկ հրադադարի խախտման մասին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս զինվորականները շարունակում են ձեռնպահ մնալ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց՝ չնայած Կիևի կողմից պայմանավորվածությունների խախտմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հայտարարել է՝ բոլորը քաջատեղյակ են Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումների մասին ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Համապատասխան լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել՝ տեսնելու, թե իրականում որքան կարելի է վստահել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա թիմի խոստումներին։

«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ուժի մեջ է, և Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս ձեռնպահ են մնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներից»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը