ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը Կազանում մասնակցել է ԱՊՀ վարչապետերի խորհրդի նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:

Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Ընդլայնված կազմով նիստի ավարտից հետո ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը , ինչպես նաև  2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և այլն: Ստորագրվել են նաև միջազգային համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը և տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում և մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. նոյեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված  պաշտոնական ընդունելությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular