ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԿԳԲ–ի Վոլգա ավտոմեքենա

ՖՈՏՈ

 
Այդ մեքենան մարդկանց ծանոթ տեսք ունի: Կարծես թե այն հին բարի ԳԱԶ–21–ը՝ Վոլգան լինի: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Դա ԳԱԶ-23-ն է, որը հայտնի սերիական սեդանի՝  ԳԱԶ–21–ի հատուկ խորը մոդիֆիկացիան է, որը ստեղծվել է Խորհրդային Միության Պետական Աանվտանգության Կոմիտեի, այսինքն ԿԳԲ-ի համար: Բնօրինակի հետ արտաքին տեսքի նմանություններով էլ ավարտվում են այդ ավտոմեքենաների նմանությունները: Դա հասկանալու համար պետք է նայել կոպոտի տակ:

ԳԱԶ-23-ը մշակվել է անմիջականորեն ԽՍՀՄ հատուկ ծառայությունների պատվերով։ Մեքենան արտադրվել է փոքր քանակներով 1962 թվականից: Ընդ որում այդ մեքենաները աննկատ էին մնում երկրի ճանապարհներին՝ միաձուլվելով սովորական ԳԱԶ–21–երի հետ։ Ինչպես բոլոր այլ հետախուզական մեքենաները, այդ Վոլգան ևս մշակվել է պաշտպանության բարձրացման, հատուկ միջոցներ և սարքավորումներ տեղադրելու հնարավորության, ինչպես նաև բացարձակ արագություն զարգացնելու նպատակներով:
Եվ այնուամենայնիվ, ԳԱԶ-23-ի և նրա «մայր» ԳԱԶ-21-ի հիմնական տարբերությունը  շարժիչներն են: ԿԳԲ–ի մեքենան ստացել է իր ժամանակի համար աներևակայելի հզոր, ութ մխոցանի էներգաբլոկ՝ 5,5 լիտր աշխատանքային ծավալով։ Շարժիչի հզորությունը հասցվել էր 195 ձիաուժի։ Դա ավելի քան բավարար էր ԽՍՀՄ տարածքում մեքենաների մեծ մասի դեմ հետապնդումները շահելու համար: Ի դեպ, այդ ագրեգատը փոխառվել էր ԳԱԶ-13–ից՝ «Չայկա»-ից։

Շարժիչը տանդեմում աշխատել է 3-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ, որը ևս արդեն նշված «Չայկա»-ից էր գաղթել  դեպի հետախուզական մեքենա։ Աշխատանքային ռեժիմները փոխարկվում էին ոչ թե կոճակներով, այլ ղեկի սյունակի վրա գտնվող լծակով՝ շատ հարմար եղանակով։ Շարժիչը, սակայն, պետք էր մի փոքր արդիականացնել, որպեսզի այն առանց խնդիրների տեղավորվեր կոպոտի տակ։

ԿԳԲ-ի համար մեքենայի թափքը ևս ամրացվել էր։ Դա հանգեցրել էր քաշի 300 կգ-ով ավելացման՝ համեմատած բնօրինակի հետ և, որպես հետևանք, անհրաժեշտություն էր առաջացրել ուժեղացնել մեքենայի կախոցը, փոխվել էին նաև արգելակները, տեղադրվել էին նոր բարձիկներ, որոնք ավելի դիմացկուն են գերտաքացման և սթրեսի նկատմամբ։
Հատուկ ծառայությունների մեքենայի մեջ այլ «գաղտնիքներ» ևս եղել են: Օրինակ բեռնախցիկը բացվել է խելացիորեն թաքցված բռնակով։ Մեքենան ուներ ամրացված տրիպլեքս ապակի։ Մեքենայի բոլոր կողպեքներն ու բանալիները «հատուկ սերիա»–ի էին։ Իրականում ԳԱԶ-23-ը շատ արագաշարժ մեքենա էր։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացրել 16 վայրկյանում։ Համեմատության համար նշենք, որ ԽՍՀՄ այն ժամանակվա քաղաքացիական մեքենաներն այդ արագությանը լավագույն դեպքում հասնում էին 34 վայրկյանում։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular