ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն ինքնահոսի տակ. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման պատճառը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի և Հայաստանի սահմանին լարվածությունն աճում է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին վեց անգամ հայտնել է Հայաստանի հետ սահմանին կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես հերքել է գնդակոծության մասին հաղորդագրությունները։ Այնտեղ ամեն անգամ հիշեցրել են, որ Երևանը դեռ անցյալ տարվա հունիսին էր առաջարկել Բաքվին ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել։ Նաև նշվել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել հրադադարի ռեժիմի խախտումները հաստատող փաստերը, եթե դրանք Ադրբեջանը տրամադրի։ Նաև կողմերը վերջերս հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դա դեռևս չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, գրում է iz.ru–ն։

Կովկասագետ Արթուր Աթաևը կարծում է, որ սահմանի գնդակոծությունը կարող էին նախաձեռնել հայկական որոշ ուժեր, որոնք կապված չեն երկրի ղեկավարության հետ։ «Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, որ ներկայիս պայմաններում խաղաղությունը ձեռնտու չէ երկրին, նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքականությանը: Չեմ բացառում, որ նրանք կարող էին նման սադրանքներ կազմակերպել նպատակ ունենալով խափանել Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև լրացուցիչ բացասական ֆոն ստեղծել Բաքվում ընթացող Ղարաբաղի ղեկավարների դատավարության համար։ Ընդհանուր առմամբ, մակրոտարածաշրջանում իրավիճակը բարդ է Սիրիայում և Իրանում, և այդ ամենը չի նպաստում Անդրկովկասում կայունացմանը»,- ընդգծել է նա։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովն էլ կարծում է, որ Ադրբեջանը կարող է օգտագործել սահմանային միջադեպերը Հայաստանի վրա հետագա ճնշում գործադրելու համար։ «Ադրբեջանը ցանկանում է առավելագույն զիջումներ ստանալ Հայաստանից, և կարծում է, որ հիմա ամենահարմար պահն է դրա համար։ Գործիքներից մեկը նոր պատերազմի սպառնալիքն է։ Սահմանային հրետակոծությունների մասին բազմաթիվ հաղորդումները լավ պատճառ են ռազմական ճնշումը մեծացնելու համար: Բաքվում կարծես թե ասում են իրենց հարևաններին. «Մի սպասեք, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի: Կամ համաձայնեք մեր բոլոր պահանջներին, կամ նոր սրացում կլինի»»,- նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular