ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել: ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու եւ Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում` մինչեւ մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է:

Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար: «Որեւէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաեւ ինաուգուրացիոն միջոցառումներին»: Նկատի ունեն` ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաեւ այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»:  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 21․ 03․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular