ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգերի լիգա․ Հայաստան - Վրաստան հանդիպման անոնս

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար  պայքարում Հայաստանի ազգային հավաքականը անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներում կմրցի Վրաստանի հավաքականի հետ:

 Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:  Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում։

Առաջին տնային խաղը առաջին փորձությունը կլինի նորանշանակ գխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի համար, հավաքականի՝ հերթական բարդ փորձությունը «Հանրապետական» ստադիոնում:

Դիմակայության պատմությունը

Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները նախկինում հանդիպել են 7 անգամ: 2 հաղթանակ տարել է Հայաստանի հավաքականը, 3 հաղթանակ՝ Վրաստանի, 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1997 թ. մարտի 30-ին Թբիլիսիում: Ընկերական խաղում վրացիները հաղթել են 7։0 հաշվով։

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2000թ. փետրվարի 6-ին Կիպրոսում: Ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել են վրացիները:

Երրորդ ընկերական խաղում թիմերը հանդիպել են 2000 թ. ապրիլի 26-ին Երեւանի «Հրազդան» ստադիոում: Հանդիպումն ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:

4 տարվա ընդմիջումից հետո 2004 թ. թիմերը հանդիպել են իրենց 4-րդ ընկերական խաղում Կիպրոսում, որն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Երկու երկրների հավաքականների վերջին ընկերական խաղը տեղի է ունեցել 2011 թ. փետրվարի 9-ին դարձյալ Կիպրոսում: Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: 

Հայաստանի եւ Վրաստանի առաջին պաշտոնական հանդիպումը եղել է Ազգերի լիգայի խմբային մրցաշարի  C խմբի 3-րդ տուրում 2020 թ. հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմ սկսելու պատճառով թիմերի առաջին պաշտոնական խաղն անցկացվել է չեզոք գոտում՝ Լեհաստանում: Դիմակայությունն ավարտվել է 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Խորեն Բայրամյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոցից գրավել է մրցակցի դարպասն ու փրկել թիմին պարտությունից:

Թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունենում Ազգերի լիգայի խմբային մրցաշարի C խմբի 5-րդ տուրում 2020 թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում: Հայաստանի հավաքականը իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ առավելության է հասել 2:1 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել Գեւորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը: 

Նախորդ խաղերը

Ազգերի լիգայի C դիվիզոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը  7 միավորով գրավել է երկրորդ տեղը (Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա, Ֆարերյան կղզիներ): Խմբի հաղթող է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 16 միավորով։

Չորրորդ խմբում ազգային թիմը տարել էր 2 հաղթանակ (Լատվիա՝ 4:1, 2:1), կրել 3 պարտություն (Հյուսիսային Մակեդոնիա՝ 0:2, 0:4, Ֆարերյան կղզիներ՝ 0:1),  մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի (Ֆարերյան կղզիներ՝ 2:2):

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ  Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Սպերցյանը եւ Արթուր Միրանյանը:

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզոնի 1-ին խմբում 7 միավորով գրավել է երրորդ տեղը (Չեխիա, Ուկրաինա, Ալբանիա): 11 միավորով խմբի հաղթող է դարձել Չեխիայի հավաքականը:

Առաջին խմբում Վիլի Սանյոլի գլխավորած հավաքականը տարել է 1 հաղթանակ (Ալբանիա՝ 1:0), կրել 3 պարտություն (Ալբանիա՝ 0:1, Ուկրաինա՝ 0:1, Չեխիա՝ 1։2), մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի (Ուկրաինա՝ 1:1):

Կորուստներ, նորեկներ

Վրաստանի հետ խաղերում Հայաստանի հավաքականին չեն օգնի ագզային թիմի առաջատարներ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Էդուարդ Սպերցյանը սրունքի վնասվածք էր ստացել «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում (1:1)։ Նա փոխարինվել էր 71-րդ րոպեին։

Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս:

Հայաստանի հավաքականի եւ «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ընտանեկան խնդիրների պատճառով չի ժամանել Հայաստան: Լուկաս Սելարյանն անցած ամիս է սաուդյան «Ալ Ֆատեհից» տեղափոխվել արգենտինական «Բելգրանո», որի կազմում հանդես է եկել նաեւ 2008-2015 թվականներին։

Վնասվածքի պատճառով թիմին չի օգնի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը: Գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը, վնասվածքներ ունեն նաեւ «Նոայի» պաշտպան Հովհաննես Հարությունյանը, հարձակվող Նորբերտո Բալեկյանը:

Նորանշանակ մարզիչի փոխանցմամբ, Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նա չի ընդգրկել հրավիրվածների ցուցակում:

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ նա չի հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է նորանշանակ մարզիչի դիտակետում: Ջոն վան'տ Սխիպը չի բացառել, որ Խորեն Բայրամյանը դեռ կարող է հրավիրվել հավաքական:

Սլովակիայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը նախկին մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից երկար ժամանակ «մերժված» լինելուց հետո նորից հավաքականում է, ազգային թիմի կազմում:

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» 22-ամյա ամերիկահայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։

Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չնայած թիմի կազմում չի, բայց Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում արդեն միացել է ազգային թիմին, իսկ մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ներկա կլինի Հայաստան - Վրաստան խաղին:

Հայաստանի հավաքականը նոր մարզիչով՝ Ջոն վան'տ Սխիպ

2025 թ. փետրվարի 17-ին ՀՖՖ-ն ներկայացրեց ազգային հավաքականի նոր մարզիչին, որը «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպն է:
Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

Մարզիչը անցնել է իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1 տարով, եւս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող է:

Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Ջոն վան'տ Սխիպ.

 «Հայաստանից առաջին տպավորություններս շատ լավն են: Երեւանն ինձ շատ է դուր եկել, հայկական սնունդը շատ համեղ է, եղանակն էլ էր լավը մինչեւ այսօր: Ինչ վերաբերում է իմ առաջին տպավորություններին հայ ֆուտբոլիստներից, ես առաջին օրից տեսել եմ մեծ նվիրվածություն, ցանկություն եւ ձգտում՝ լավ արդյունքների հասնելու համար:

Դեռ քիչ ժամանակ եմ ունեցել ֆուտբոլիստներին ճանաչելու համար: Այս օրերին տեսել եմ շատ մեծ նվիրվածություն եւ դրական տրամադրություն թիմում:

Հայաստանի հավաքականի հրավերը ընդունեցի, որովհետեւ հիշեցի իմ փորձը Հունաստանի հավաքականում: Ցանկացա այստեղ էլ փորձել ուժերս որպես գլխավոր մարզիչ: Հիշում եմ, երբ 2019 թվականին Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, արդեն այդ ժամանակ էի հիացել ձեր ենթակառուցվածքներով, ֆուտբոլի հանդեմ մեծ հետաքրքրասիրությամբ: 

Մեր հիմնական նպատակը սեպտեմբերին մեկնարկող Աշախրահի առաջնության հիմնական փուլի հանդիպումներին լավ պատրաստվելն է: Այս պահին մեր նպատակը վաղվա խաղում լավ հանդես գալն է, Վրաստանի հավաքականին «վատ իրավիճակում» դնելը, լավ արդյունք գրանցելը:

Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բարդ  մրցակից է: Ցավոք, վաղվա խաղում մեզ չենք կարող օգնել երկու ուժեղ խաղացողներ Սելարայանն ու Սպերցյանը»:

Հայաստան - Վրաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

Հայաստան - Վրաստան՝ ժամը 21:00-ին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular