ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Բաքուն հրաժարվեց AZAL-ի կործանման վերաբերյալ Ռուսաստանին ներկայացրած վերջնագրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չսպասելով AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտին, վերջնագիր ներկայացրեց պահանջելով Ռուսաստանից անհապաղ հրապարակավ ընդունել մեղքը, ներողություն խնդրել, «պատժել մեղավորներին» և փոխհատուցում վճարել տուժածներին։ Բացի դա ոչ տեղին զուգահեռներ անցկացվեցին 2014 թվականին Դոնբասի երկնքում մալազիական ինքնաթիռի կործանման հետ։ Ադրբեջանի մեկնաբանությամբ ռուսական հակաօդային պաշտպանությունը կուրացրել և կրակել է քաղաքացիական ինքնաթիռի վրա, իսկ հետո դիսպեչերներն այն ուղղորդել են դեպի ծով, գրում է eadaily.com–ը։

Ներկայումս Ադրբեջանը դադարեցրել է իրավիճակի սրումը: Թեև ռուսական կողմից հրապարակային ինքնաբացահայտումներ չեն եղել, բայց բոլոր ազդանշանները ցույց են տալիս, որ Բաքուն մեծապես բավարարել է իր իրական պահանջները։  AlfaStrakhovanie-ն հայտնել է, որ ամբողջությամբ վճարել է AZAL-ի ապահովագրական փոխհատուցումը, ինչպես նաև սկսել է վճարել տուժածներին և մահացած ուղևորների հարազատներին:

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ անձնակազմի ողջ մնացած անդամները պարգևատրվել են «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով, և որ որոշվել է Գրոզնիում հուշատախտակ տեղադրել ի հիշատակ աղետի զոհերի։ Անկասկած, իր դերն է ունեցել նաև Հեյդար Ալիևի հուշարձանի տեղադրումը Մոսկվայում՝ որպես ԲԱՄ-ի կառուցման գլխավոր կազմակերպիչներից մեկի։

Նման ազդանշանները նշանակում են, որ դիվանագետները հաղթահարել են տարաձայնությունները պարզաբանելով աղետի իրական պատճառները, ուստի Իլհամ Ալիևն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին Մոսկվայում լինելու հրավերը, նաև Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Բաքու։

Բաքվում տրամադրությունների փոփոխության մի քանի պատճառներ կան: Նախ, շատ բան կապված է Անկարայի հետ Բաքվի հարաբերությունների հետ։ Իրավիճակը Սիրիայում, որտեղ Թուրքիան քաղում է ահաբեկիչների հետ համագործակցության պտուղները, չի նպաստում Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման սրմանը, որը ներկայումս հավասարակշռված դիրք է գրավում Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ։

Բաքվի համար (ինչպես նաև Մոսկվայի համար) շատ կարևոր են համատեղ տնտեսական նախագծերը։ Օրինակ, ադրբեջանական Socar-ը սերտորեն համագործակցում է Tatneft-ի հետ։ Կողմերը ստորագրել են երկու ճանապարհային քարտեզ առևտրի և նավթամթերքների վերամշակման համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։ Չափազանց կարևոր է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանից Հնդկաստան Ադրբեջանով: Անցյալ տարի սկսվել է երկաթուղու շինարարությունը։

Հնարավոր է նաև, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը, իսկ նրանք շատ հարուստ մարդիկ են, կտրականապես Ալիևին խորհուրդ են տվել չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ի վերջո, Ռուսաստանը ռազմավարական պարտության է մատնել Արևմուտքին մարտի դաշտում, մոտ են ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները, ինչը կբերի պատժամիջոցների աստիճանական վերացման։ Բացի դա Ալիևը կոշտ դիմակայության մեջ է Ֆրանսիայի հետ Հայաստանի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով։ Այսինքն Ալիևն անցել է աշխարհառազմավարական հաղթողի կողմը, ինչը նրան թույլ կտա շատ շուտով տեսնել Փարիզի Երևանին օգնության կրճատումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular