ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը․ պատմության այս օրը (20 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր, Երջանկության համաշխարհային օր, Ճնճղուկների համաշխարհային օր, Թունիս՝ Անկախության օր, Պարսիկներ, գիլանցիներ, քրդեր, զրադաշտականներ և Իրանի ազդեցության տակ գտնվող երկրներ՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1784 –վախճանվել է  բանաստեղծ և կոմպոզիտոր Պետրոս Ղափանցին։

1857- ծնվել է գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող Շերամը։

1887- ծնվել է հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ,  Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին։

1918-   ծնվել է 20-րդ դարի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանը։

1921- զոհերից խուսափելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեին։

- Թիֆլիսից Երևան է ժամանել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

- ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանը։

1956 - վախճանվել է նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից Մախլուտոն (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)։

1962 - ծնվել է  բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը։

1972- Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմավորվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:

1988 —Լեռնային Ղարաբաղի շրջկոմը մարզը Հայաստանին միացնելու որոշում է ընդունել։

1992 - Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։

2003-Կառավարության որոշմամբ, 40 միլիոն դոլար կազմող միջուկային վառելիքի պարտքը ռուսաստանյան մատակարարին մարելու նպատակով ռուսաստանյան «ՌԱՈ-Նորդիգս» ընկերությանն է հանձնվել 25 միլիոն դոլար գնահատված «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը:

2008- կառավարությունում քաղաքական չորս ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր:

2015- Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահներն ազդարարել են Հայաստանը շրջանցող ևս մեկ էներգետիկ ծրագրի` Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության մեկնարկի մասին:

2018-«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․ 44  —Գայ Հուլիոս Կեսարի հանդիսավոր թաղման ժամանակ կոնսուլ Մարկ Անտոնիոսը Հռոմի ժողովրդին հայտնել է Կեսարի կտակը, ըստ որի Կեսարն իր բարեկամ Գայ Օկտավիային որդեգրել է և հայտարարել  իր ժառանգորդ։

մ․թ․ա․ 43 —ծնվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլի Օվիդի Նազոնը։

59 —վախճանվել է Հռոմի կայսր Կլավդիոսի կին և Ներոնի մայր Ագրիպինա Կրտսերը։

321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։

1639 — ծնվել է Զապորոժեի բանակի հետման Իվան Մազեպան։

1684 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա Իսահակ Նյուտոնը։

1725 –ծնվել է  օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։

1792 —Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունել է մահապատիժների ժամանակ գիլյոտինա օգտագործելու որոշում։

1815-Նապոլեոն Բոնապարտն Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձել է Փարիզ և սկսվել է նրա գահակալության «հարյուր օրը»։

1828 - ծնվել է  նորվեգիացի դրամատուրգ, հրապարակախոս Հենրիկ Իբսենը։

1854 —ԱՄՆ-ում հիմնադրվել է Հանրապետական կուսակցությունը։

1915 —ծնվել է ռուս վիրտուոզ-դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։

1921- ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում առաջին անգամ պատվերով արտադրվել է մուլտֆիլմ։

1933 - ծնվել է  ռուս երկրաբան և բանաստեղծ Ալեքսանդր Գորոդնիցկին։

1956- Թունիսը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1990 - վախճանվել է  ռուս աշխարհահռչակ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինը։

1991- երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, զոհվել է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրել է «Tears in Heaven» հայտնի երգը։

1993 - վախճանվել է գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր  Պոլիկարպ Կաշը։

1995 —սինկրիստական ծայրահեղական «Աում Սենրիկյո» աղանդը Տոկիոյի մետրոյում իրականացրել է զարին թունավոր գազի գրոհ, որի արդյունքում զոհվել է 13 և վնասվածքներ են ստացել մոտ 6 000 մարդ։

2002 —սպանվել է արաբ վարձկան, Չեչնիայում իսլամական պետություն ստեղծելու ջատագով Խոտտաբը։

2003 —սկսվել է կոալիցիոն ուժերի ներխուժումն Իրաք։

2015 —Հյուսիսային կիսագնդում տեղի է ունեցել արևի լրիվ խավարում։

2019 —Ղազախստանում նախագահի պարտականությունները ստանձնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular